00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոլեկտիվ իմունիտետ ապահովելու նուրբ արվեստը. ո՞ր դեպքում կնվազեր հակապատվաստականների թիվը

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այն եզրակացաթյունը, որին հանգել են կորոնավիրուսն ուսումնասիրող մասնագետները, սկզբից պարզապես շոկի նման մի բան է առաջացնում։
Դժվար թե կարողանանք համավարակին դիմակայելու համար կոլեկտիվ իմունիտետ ապահովել, մանավանդ Հայաստանում
Եթե մարդկությունն ընդհանրապես չպայքարեր համավարակի դեմ, հիվանդությունը շատ արագ կվերանար, պնդում են որոշ հետազոտողներ։
Բայց հետզհետե սկսում ես ընկալել այս հարցադրման փիլիսոփայական և բարոյական ենթատեքստը։ Այո′, մենք կարող էինք ոչինչ չանել, հանգիստ նստել ու սպասել, թե երբ համավարակը կվերանա ինքն իրեն. մարդկության փորձը ցույց է տվել, որ, ի վերջո, բոլոր համավարակներն էլ ավարտվում են։ Բայց գի՞նը։ Միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր մահեր։ և վերջապես, ինչո՞ւ ենք այդքան վստահ, որ համավարակի հետևանքով մարդկությունն ընդհանրապես չի կարող երբևէ վերանալ աշխարհի երեսից։ Կենսաբաններին հարցրեք, և նրանք ձեզ կասեն՝ կյանքի տասնյակ տեսակներ անհետացել են հենց վիրուսների պատճառով։
Պատվաստում - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Պետական հեղաշրջման փորձից մինչև պարտադիր պատվաստում. Covid–ի եվրոպական պատմությունը
Երևի հիշում եք՝ նախկինում անընդհատ շրջանառվում էր լավատեսական գաղափարը. ուր որ է մարդկությունը կոլեկտիվ իմունիտետ ձեռք կբերի, և կորոնավիրուսն այլևս չի տարածվի։
Տեսականորեն միգուցե ճիշտ է, բայց, ինչպես միշտ, իրականության և տեսության տարբերությունը սարուձոր է։ Իհարկե, եթե ողջ աշխարհում շատ արագ, ասենք` ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, պատվաստվեր մեր մոլորակի բոլոր բնակիչների 85 տոկոսը, կոլեկտիվ իմունիտետ մշակելու համամարդկային նպատակը շատ մոտ կլիներ իրականացմանը։ Բայց դա անհնար է։ Նման բան, ասում են մասնագետները, կարելի է անել միայն շատ փոքր կամ ավտորիտար երկրներում։
Էդ դեպքում բնական հարց է ծագում` բա ինչո՞ւ Հայաստանում երկու անգամ պատվաստվածների թիվը այդքան ցածր է. ի՞նչ 85 տոկոս, իսկի 20 տոկոսի չի հասնում։ Ավտորիտարի մասին չեմ ուզում խոսել, որովհետև սեփական փորձից գիտեմ. դրա շուրջ վեճերը կարող են շատ ու շատ երկար տևել և վերջում անխուսափելիորեն վիրավորանքներով, նաև հայհոյանքներով են ավարտվում։ Բայց հո չե՞ք հերքի, որ Հայաստանը փոքր երկիր է, և, դրանով հանդերձ, փոխանակ պատվաստումների ցուցանիշով պոկվենք ու շատ առաջ անցնենք խոշոր պետություններից, վերջինների թվում ենք։
Ամենազարմանալին այն է, որ իսկի քիչ թե շատ հավաստի. հիմնավորված հետազոտություն էլ չենք անցկացրել այս երևույթը հասկանալու համար։ Մի գլուխ միայն փնովում ենք դավադրության տեսություններ տարածողներին։
Պատվաստանյութը՝ քաղցրաբլիթի և մտրակի փոխարեն
Ախր, դա միշտ էլ եղել է համամարդկային երևույթ։ Անընդհատ բերել եմ ամերիկացիների օրինակը, որոնց 10 տոկոսը, այսինքն` 10-ից մեկը, մինչև հիմա հաստատ համոզված է՝ «Ապոլո» հրթիռը լուսնի վրա երբեք չի իջել, այդ ամենը նկարահանվել է Հոլիվուդում։
Իսկ արտասահմանյան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ վախենում են սրսկումներից. դա շատ կոնկրետ, ցավոտ ազդեցություն է օրգանիզմի վրա։
Լինեին կորոնավիրուսի դեմ հաբեր կամ սփրեյ, հակապատվաստականների շարքերը միանգամից էապես կնոսրանային, համոզված են փորձագետները։ Հետո էլ մարդը մտածում է՝ ախր ես բոլորովին հիվանդ չեմ, ինչո՞ւ պիտի մարմնիս մեջ ինչ-որ շիճուկ ներարկեն, որը բժիշկների խոստովանությամբ էլ 100 տոկոսով չի պաշտպանում վարակվելու վտանգից։
Иностранные туристы и местные жители стоят в очереди за вакцинацией у мобильной точки на Северном проспекте - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին
Վերջապես, հոգեբաններին քաջ ծանոթ երևույթ գոյություն ունի. եթե մարդուն երկընտրանք ես առաջարկում՝ կարող ես անել այսինչ բանը և կանխել հնարավոր բացասական հետևանքը, բայց կարող ես նաև չանել այդ բանը, ոչ ոք չի պնդում, որ բացասական հետևանքն անպայման իրականություն կդառնա՝ մարդկանց մի զգալի մասը, հաճախ նույնիսկ մեծ մասը, ոչինչ չանելը գերադասում է ինչ-որ բան անելուց։ Քանի՜ անգամ է մասնագետը եկել մեր տուն, մի կերպ նորոգել է այսինչ սարքը ու զգուշացրել՝ երկար չի դիմանա, հաջորդ անգամ կարող է պատի միջով անցնող էլեկտրալարերն էլ տա, վառի, մտածեք նորը գնելու մասին։ Եվ ինչ ենք արել՝ ամեն անգամ ասել ենք՝ տո լա′վ, քանի աշխատում է, էլ ինչո՞ւ փոխեմ։ Ու հանգիստ նստել ենք, մինչև մի օր վառվել են տան բոլոր էլեկտրալարերը։
Մինչ օրս պարզ չէ, թե հատկապես որտեղ են մարդիկ վարակվում կորոնավիրուսով
Եվ, վերջապես, տարրական կենսաբանական գրագիտությունից ենք զուրկ։ Համաձայնե′ք` շատ ճիշտ է նկատել ռուսաստանցի կենսաբան Իրինա Յակուտենկոն. դպրոցում ինչով ասես լցնում են երեխայի գլուխը՝ փոխանակ սովորեցնելու, թե ինչպես պաշտպանվել վիրուսից։ Կասեք` միևնույն է՝ դպրոցում անցածի 90 տոկոսը հետո մոռացվում է։
Այո′, միանգամայն իրավացի եք, բայց հո 10 տոկոսը մնում է։ Իսկ այդ 10 տոկոսը կարող է կյանքի գին ունենալ։
Լրահոս
0