https://arm.sputniknews.ru/20211220/irani-surb-hvovhannes-ekeghecu-nkary-haghtel-e-wiki-loves-monuments-2020-mrcujtum-36596824.html
Իրանի Սուրբ Հովհաննես եկեղեցու նկարը հաղթել է «Wiki Loves Monuments-2020» մրցույթում
Իրանի Սուրբ Հովհաննես եկեղեցու նկարը հաղթել է «Wiki Loves Monuments-2020» մրցույթում
Sputnik Արմենիա
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Սոհրոլ գյուղում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին երկրի «must see» վայրերի ցանկում է։ 20.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-20T08:28+0400
2021-12-20T08:28+0400
2021-12-20T08:28+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
եկեղեցի
հաղթանակ
մրցույթ
հայկական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0f/36508561_0:121:1601:1021_1920x0_80_0_0_4a162a1bc2d20fe1a5e396440cf55492.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Օրերս Facebook սոցիալական ցանցի IranTourism էջում հայտնվել է Արևելյան Ատրպատականի Հայ Կաթողիկե եկեղեցու հայտնի լուսանկարը։Խոսքը V-րդ դարով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին է։«Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սոհրեկեհ (Սահրոլ) վանք, կառուցվել է մոտավորապես 5-րդ դարում։ Այն 1968 թվականին ընդգրկվել է ազգային ժառանգության ցանկում», - նշված է հաղորդագրության մեջ:Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի աշխատակից Արմինա Սարգսյանը հայտնեց, որ Սոհրոլ գյուղի եկեղեցին բազմիցս վերակառուցվել է, այդ թվում` երկրաշարժերի հետևանքով ավերվածությունից հետո:1840 թվականին հայկական եկեղեցին վերանորոգվել է ռուս գեներալ Սամսոն Մակինցևի կողմից (հայտնի է նաև Սամսոն-Խան անունով)։ Նիժնի Նովգորոդի դրագունյան գնդի նախկին վախմիստր, պարսկական բանակի գեներալ Սամսոն-Խանը Իրանում ծառայության է անցել Քաջարների դինաստիայի օրոք:Տասնմեկերորդ ամենամյա «Wiki Loves Monuments» ֆոտոմրցույթում ավելի քան 230 հազար հայտերից ընտրվել է 15-ը։ Հայտեր էին ուղարկել գրեթե 7700 մասնակից Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից:«Wiki Loves Monuments»-ը («Վիքին սիրում է հուշարձանները») ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ է, որն անցկացնում են վիքիպեդիստները։ Մասնակիցները լուսանկարում են պատմական կառույցներն ու տեսարժան վայրերը և հրապարակում են լուսանկարները Վիքիպահեստում։ Ֆոտոմրցույթի նպատակը մասնակից երկրների ճարտարապետական ժառանգության վրա ուշադրություն հրավիրելն է։ Առաջին անգամ «Wiki Loves Monuments»-ը անցկացվել 2010 թվականին Նիդեռլանդներում։
https://arm.sputniknews.ru/20190627/jartarapetakan-ezaki-culvacq-Tehran-Times-spahani-haykakan-vanqi-masin-19337246.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0f/36508561_0:0:1423:1067_1920x0_80_0_0_640371b4f9b0e510141e8b1500bc113d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, եկեղեցի, հաղթանակ, մրցույթ, հայկական
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, եկեղեցի, հաղթանակ, մրցույթ, հայկական
Իրանի Սուրբ Հովհաննես եկեղեցու նկարը հաղթել է «Wiki Loves Monuments-2020» մրցույթում
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Սոհրոլ գյուղում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին երկրի «must see» վայրերի ցանկում է։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Օրերս Facebook սոցիալական ցանցի
IranTourism էջում հայտնվել է Արևելյան Ատրպատականի Հայ Կաթողիկե եկեղեցու հայտնի լուսանկարը։
Խոսքը V-րդ դարով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին է։
«Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սոհրեկեհ (Սահրոլ) վանք, կառուցվել է մոտավորապես 5-րդ դարում։ Այն 1968 թվականին ընդգրկվել է ազգային ժառանգության ցանկում», - նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի աշխատակից Արմինա Սարգսյանը հայտնեց, որ Սոհրոլ գյուղի եկեղեցին բազմիցս վերակառուցվել է, այդ թվում` երկրաշարժերի հետևանքով ավերվածությունից հետո:
1840 թվականին հայկական եկեղեցին վերանորոգվել է ռուս գեներալ Սամսոն Մակինցևի կողմից (հայտնի է նաև Սամսոն-Խան անունով)։ Նիժնի Նովգորոդի դրագունյան գնդի նախկին վախմիստր, պարսկական բանակի գեներալ Սամսոն-Խանը Իրանում ծառայության է անցել Քաջարների դինաստիայի օրոք:
Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու լուսանկարը, որն արել է Ֆարզին Իզադուստ Դարը, հաղթել է «Wiki Loves Monuments-2020» հեղինակավոր լուսանկարչական մրցույթում: Վանքը լուսանկարվել է ձնաբքի հաջորդ օրը։ Ժյուրիի անդամներից մեկին հիացրել է սպիտակ ձյան ֆոնին պատկերված եկեղեցին, այն կարծես սավառնում է «գրավիտացիոն դաշտում»։
Տասնմեկերորդ ամենամյա «Wiki Loves Monuments» ֆոտոմրցույթում ավելի քան 230 հազար հայտերից ընտրվել է 15-ը։ Հայտեր էին ուղարկել գրեթե 7700 մասնակից Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից:
«Wiki Loves Monuments»-ը («Վիքին սիրում է հուշարձանները») ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ է, որն անցկացնում են վիքիպեդիստները։ Մասնակիցները լուսանկարում են պատմական կառույցներն ու տեսարժան վայրերը և հրապարակում են լուսանկարները Վիքիպահեստում։ Ֆոտոմրցույթի նպատակը մասնակից երկրների ճարտարապետական ժառանգության վրա ուշադրություն հրավիրելն է։ Առաջին անգամ «Wiki Loves Monuments»-ը անցկացվել 2010 թվականին Նիդեռլանդներում։