https://arm.sputniknews.ru/20211220/hapk-glkhavvor-qartughar-stanislav-zasy-kajceli-hajastan-36688466.html
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ է անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 20.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-20T14:23+0400
2021-12-20T14:23+0400
2021-12-20T14:23+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ստանիսլավ զաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28606983_0:0:1620:912_1920x0_80_0_0_1aa607fb99fbf1c63f73e257dae7acba.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Տեղեկությունը հրապարակվել է ՀԱՊԿ–ի կայքում։Նշվում է, որ այցի ընթացքում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս տարի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է:Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում Զասը Փաշինյանի հաստատմանն է ներկայացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և Հայաստանի նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի նախագիծը:Նախատեսվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28606983_86:0:1526:1080_1920x0_80_0_0_8a58d3a4c1405c3fd2f88cdc8b7e872d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս
հայաստան, նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ է անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի
Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Տեղեկությունը հրապարակվել է ՀԱՊԿ–ի կայքում։
Նշվում է, որ այցի ընթացքում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս տարի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է:
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում Զասը Փաշինյանի հաստատմանն է ներկայացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և
Հայաստանի նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի նախագիծը:
Նախատեսվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի անդամներն են
Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: