https://arm.sputniknews.ru/20211220/amenajn-hajoc-katoghikvosy-shnorhakalutjun-e-hajtnel-iranin-hajastanin-zorakcelu-hamar-36691192.html
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանին Հայաստանին զորակցելու համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանին Հայաստանին զորակցելու համար
Sputnik Արմենիա
Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման... 20.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-20T15:47+0400
2021-12-20T15:47+0400
2021-12-20T15:47+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36690763_0:146:1400:934_1920x0_80_0_0_ade90f3a3692b189c05eb6e26cc8757a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին։Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների, երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևորել է երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին` նա ընդգծել Է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը` արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցություն համար։
https://arm.sputniknews.ru/20211109/ajdpes-miajn-karvogh-enq-ughghel-mer-kvoracats-mejqy-cavy-verapvokhel-uzhi-garegin-katvoghikvos-35165522.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36690763_78:0:1323:934_1920x0_80_0_0_489fb4ed7aa552831af99d42e9f6327b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանին Հայաստանին զորակցելու համար
Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին։
Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների, երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։
Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևորել է երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին` նա ընդգծել Է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը` արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցություն համար։