https://arm.sputniknews.ru/20211220/akhurjani-nvoryntir-avaganin-yntrec-hamajnqapetin-36689968.html
Ախուրյանի նորընտիր ավագանին ընտրեց համայնքապետին
Ախուրյանի նորընտիր ավագանին ընտրեց համայնքապետին
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուի օգտին քվեարկեցին ավագանու 27 անդամներից 13-ը։ 20.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-20T15:09+0400
2021-12-20T15:09+0400
2021-12-20T15:11+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
տիմ ընտրություններ
ախուրյան համայնք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36689936_103:145:674:466_1920x0_80_0_0_ee2a4f19a725f7f50dc88e818b8199e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Ախուրյան համայնքի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստը գումարեց: Ավագանու 27 անդամներն էլ ներկա էին, նիստը համարվեց իրավազոր, հնչեց ՀՀ օրհներգը, և նիստը համարվեց բացված:Ավագանու նիստը վարեց տարիքով ավագ, ՔՊ ներկայացուցիչ Ալբերտ Այվազյանը:Դեկտեմբերի 5-ին այս համայնքում կայացած ՏԻՄ ընտրության արդյունքներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 13 մանդատ, «Ախուրյան կուսակցությունների դաշինքը»՝ 8 մանդատ, «Հաղթանակ կուսակցությունների դաշինքը»` 6 մանդատ: Մանդատների ու խմբակցությունների հստակեցումից հետո ավագանին ընտրեց Ախուրյան համայնքի ղեկավարին:Դիանա Գասպարյանը ստանձնեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը«Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրեց Ալբերտ Այվազյանի թեկնածությունը, երկրորդ թեկնածուն Ախուրյանի գործող համայնքապետ, «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը գլխավորած Արծրունի Իգիթյանն էր:Բաց քվեարկության արդյունքում Ալբերտ Այվազյանի օգտին քվեարկեց 13, Արծրունի Իգիթյանի օգտին՝ ավագանու 14 անդամ:Այսպիսով` Ախուրյանի համայնքապետ ընտրվեց Արծրունի Իգիթյանը:Աբովյանի համայնքապետ է ընտրվել ԲՀԿ–ական Էդուարդ ԲաբայանըՆշենք, որ Արծրունի Իգիթյանը1996 թ. նոյեմբերի 26-ին ընտրվել է Ախուրյանի համայնքի ղեկավար, 1999 թ. հոկտեմբերի 24-ին, 2002 թ. նոյեմբերի 24-ին, 2005 թ. հոկտեմբերի 23-ին վերընտրվել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավար։
https://arm.sputniknews.ru/20211217/karleni-kvorats-kvovn-u-yntrutjunnery-bvojkvotvoghnery-semjvonvovkajum-apaga-ka-36499424.html
ախուրյան համայնք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36689936_102:0:723:466_1920x0_80_0_0_71a12f2116c81cf72c24b7f18f6fac70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, տիմ ընտրություններ, ախուրյան համայնք
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, տիմ ընտրություններ, ախուրյան համայնք
Ախուրյանի նորընտիր ավագանին ընտրեց համայնքապետին
15:09 20.12.2021 (Թարմացված է: 15:11 20.12.2021) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուի օգտին քվեարկեցին ավագանու 27 անդամներից 13-ը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Ախուրյան համայնքի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստը գումարեց: Ավագանու 27 անդամներն էլ ներկա էին, նիստը համարվեց իրավազոր, հնչեց ՀՀ օրհներգը, և նիստը համարվեց բացված:
Ավագանու նիստը վարեց տարիքով ավագ, ՔՊ ներկայացուցիչ Ալբերտ Այվազյանը:
Դեկտեմբերի 5-ին այս համայնքում կայացած ՏԻՄ ընտրության արդյունքներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 13 մանդատ, «Ախուրյան կուսակցությունների դաշինքը»՝ 8 մանդատ, «Հաղթանակ կուսակցությունների դաշինքը»` 6 մանդատ: Մանդատների ու խմբակցությունների հստակեցումից հետո ավագանին ընտրեց Ախուրյան համայնքի ղեկավարին:
«Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրեց Ալբերտ Այվազյանի թեկնածությունը, երկրորդ թեկնածուն Ախուրյանի գործող համայնքապետ, «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը գլխավորած Արծրունի Իգիթյանն էր:
Բաց քվեարկության արդյունքում Ալբերտ Այվազյանի օգտին քվեարկեց 13, Արծրունի Իգիթյանի օգտին՝ ավագանու 14 անդամ:
Այսպիսով` Ախուրյանի համայնքապետ ընտրվեց Արծրունի Իգիթյանը:
17 դեկտեմբերի 2021, 23:56
Նշենք, որ Արծրունի Իգիթյանը1996 թ. նոյեմբերի 26-ին ընտրվել է Ախուրյանի համայնքի ղեկավար, 1999 թ. հոկտեմբերի 24-ին, 2002 թ. նոյեմբերի 24-ին, 2005 թ. հոկտեմբերի 23-ին վերընտրվել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավար։