00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում հաստատված շուրջ 50 գերի կա, ոչ պաշտոնական՝ ևս 80–ը. Սիրանուշ Սահակյան

© Photo : Facebook / European Union in ArmeniaԳերիների 10–հոգանոց խմբին Երևան բերած ինքնաթիռը. արխիվային լուսանկար
Գերիների 10–հոգանոց խմբին Երևան բերած ինքնաթիռը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Գերիների 10–հոգանոց խմբին Երևան բերած ինքնաթիռը. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանի խոսքով`հայ գերիների վերադարձի գործընթացը լինելու է շարունակական, քանի դեռ Ադրբեջանի կողմից կան հաստատված գերիներ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկատվությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նեդ Փրայս - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին. Պետդեպ
Նրա խոսքով`հայ գերիների վերադարձի գործընթացը լինելու է շարունակական, քանի դեռ կան հաստատված գերիներ։
Անդրադառնալով գերությունից վերադարձածների հետ կապված իրավական գործընթացներին Սահակյանն նշեց, որ այդ մասին հրապարակային խոսելն ուղղակի ու անթույլատրելի է։

«Իրավական և բարոյական տեսնակյունից չեմ կարծում, որ դրա համար որևէ հիմք կա։ Նրանց վիճակը ևս չի արդարացնում կալանավորումը, մանավանդ, որ քննության վրա ճնշումների կամ թաքնվելու փորձերի ռիսկեր չկան։ Եթե թաքնվելու լինեին, ուղղակի կդիմեին երրորդ երկրներ։ Նրանք շատ խոցելի են և, անկախ մեղադրանքից, պետք է մնան ազատության մեջ»,- ասաց Սահակյանը։

Նշենք, որ Եվրամիության միջնորդությամբ երեկ` դեկտեմբերի 19–ին, Հայաստանին հանձնվեց ևս 10 զինծառայող։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։
ՀՀ ՄԻՊ–ն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը
Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։
Նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։
Լրահոս
0