https://arm.sputniknews.ru/20211219/sharl-mishely-voghjunel-e-haj-razmagerineri-veradardzy-hajreniq-36665670.html
Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք
Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել էին Հայաստան վերադարձած հայ գերիների անունները։ 19.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-19T12:33+0400
2021-12-19T12:33+0400
2021-12-19T12:44+0400
հայաստան
ադրբեջան
ռազմագերի
հայ գերիներ, անհետ կորածներ
շառլ միշել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/08/28931885_0:72:1600:972_1920x0_80_0_0_ba0367fc6f9ea53d742ee43def8baacd.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառում է արել Twitter-ի իր էջում 10 հայ ռազմագերիներ հայրենիք վերադարձի առնչությամբ։ «Ջերմորեն ողջունում ենք Բաքվի կողմից հայ 10 կալանավորների ազատ արձակումը, որի որոշումը կայացվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքում»,–գրել է նա։ Հայ զինծառայողների՝ հայրենիք վերադարձը ողջունել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ՀՀ ՄԻՊ–ն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցըՇառլ Միշելը կատարվածը կարևոր մարդասիրական ժեստ է համարել, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես նաև Բրյուսելի քննարկման արդյունավետ պտուղները։ Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել էին Հայաստան վերադարձած հայ գերիների անունները։ Հայտնել էինք, որ Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ այսօր Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հաջորդ օրը կրկին Բրյուսելում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը։Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։Նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։
https://arm.sputniknews.ru/20211219/hajtni-en-hajastan-veradardzats-haj-gerineri-anunnery-36664523.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/08/28931885_106:0:1529:1067_1920x0_80_0_0_562995ea0021cca514ab6471586c0c53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռազմագերի, հայ գերիներ, անհետ կորածներ, շառլ միշել
հայաստան, ադրբեջան, ռազմագերի, հայ գերիներ, անհետ կորածներ, շառլ միշել
Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք
12:33 19.12.2021 (Թարմացված է: 12:44 19.12.2021) Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել էին Հայաստան վերադարձած հայ գերիների անունները։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառում է արել Twitter-ի իր էջում 10 հայ ռազմագերիներ հայրենիք վերադարձի առնչությամբ։
«Ջերմորեն ողջունում ենք Բաքվի կողմից հայ 10 կալանավորների ազատ արձակումը, որի որոշումը կայացվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքում»,–գրել է նա։
Հայ զինծառայողների՝ հայրենիք վերադարձը ողջունել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Շառլ Միշելը կատարվածը կարևոր մարդասիրական ժեստ է համարել, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես նաև Բրյուսելի քննարկման արդյունավետ պտուղները։ Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել էին Հայաստան վերադարձած հայ գերիների անունները։
Հայտնել էինք, որ Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ այսօր Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում
կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հաջորդ օրը կրկին Բրյուսելում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը։
Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։
19 դեկտեմբերի 2021, 12:00
Նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվել էր։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով
Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։