00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Խափանման միջոցը չպետք է դիտարկել որպես պատիժ, դա անձին ազատազրկելու գործիք չէ. Օրբելյան

Խափանման միջոցը չպետք է դիտարկել որպես պատիժ, դա անձին ազատազրկելու գործիք չէ. Օրբելյան
Բաժանորդագրվել
Փաստաբան Արամ Օրբելյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Հայաստանում գրավի կիրառման ինստիտուտի մասին։
Խափանման միջոցը (ստորագրություն չհեռանալու մասին, անձնական երաշխավորություն, գրավ, կալանք) որևէ կերպ չպետք է կապ ունենա պատժի հետ, այն պետք է ուղղակի գործիք լինի, որը հնարավորություն կտա վարույթն իրականացնող մարմնին արագ, սեղմ ժամկետներում արդյունավետ իրականացնել քննությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ մեր օրերում խափանման միջոցը դիտվում է պատժի տեսակ. հանրային դիսկուրսում պարբերաբար լսում ենք, որ այս հանցագործին բաց թողեցին, որ այս մարդը վատն է, պետք է նստի, մինչդեռ նմանատիպ ձևակերպումները, մեղմ ասած, տեղին չեն»,- ասաց նա։
Մենուա Հովսեփյանի գործով վկա է հարցաքննվել. կալանքը փոխելու միջնորդություն կներկայացվի
Խափանման միջոցներից մեկն էլ գրավի ինստիտուտն է, որտեղ կիրառվող գումարի չափը հաշվարկվում է տվյալ անձի ունեցած գույքի, անձնական եկամուտների և ֆինանսական հնարավորությունների հիման վրա։ Եթե, օրինակ, քրեական որևէ գործով անցնող անձն ունի 500 միլիոն դրամ բանկային ավանդ, նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոնի։ Մեկ ուրիշի դեպքում նույնիսկ մեկ միլիոնը կարող է բավականին մեծ գումար համարվել։
Խնդիրը, սակայն, ըստ Օրբելյանի, պետք է դիտարկել ոչ այնքան գումարի չափի, որքան խափանման միջոց կիրառելու և ընդհանրապես մեղադրանք առաջադրելու հիմնավոր լինել-չլինելու հարթության մեջ։
Քաղաքական աղմուկ բարձրացրած քրեական գործերի դեպքում ևս փաստաբանի տեսակետը նույնն է։ Ասում է` նմանատիպ վերջին դեպքին ականատես եղանք Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեպքում, որի խափանման միջոցը փոխելու համար որպես գրավ է կիրառվել 70 միլիոն դրամը։
Գորիս խոշորացված համայնքի Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի ժամանակ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Զղջում եմ. Լուսինե Ավետյանը` Առուշ Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալու մասին
Փարամազյանի գործի նյութերին Օրբելյանը ծանոթ չէ, սակայն վերլուծելով հանրային տեղեկատվական հարթակներում հրապարակված ինֆորմացիան` փաստաբանը կասկածներ ունի խափանման միջոցի իրավաչափության վերաբերյալ։
«Պետությունը չպետք է փորձի գրավով և կալանքով ապահովել որևէ քրեական գործի քննության գործընթացը։ Մենք տեսնում ենք, որ մի շարք դեպքերում անձին մեղադրանք է առաջադրվում, օրինակ, ընտրություններից հետո կամ ընտրություններից առաջ, որոշ համայնքապետերի դեպքում` վերընտրվելու նախօրյակին մեկ էլ հանկարծ լսում ենք, որ ավագանու առաջին նիստին նախորդող օրը նրան առնչվող ինչ-որ գործի մասին»,- նշեց Օրբելյանը։
«Ազատություն Առուշանյանին ու Փարամազյանին». կալանքից ազատված պատգամավորը երդվեց ԱԺ-ում
Փաստաբանի կարծիքով` գրավի ինստիտուտի հետ կապված ևս լրջագույն իրավական խնդիրներ կարող են ի հայտ գալ, որոնց մասին փաստաբանները առաջիկայում կբարձրաձայնեն։
Նշենք, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որն ավելի քան 6 ամիս կալանավորված էր, երեկ 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Դեկտեմբերի 17-ին էլ դատարանը որոշեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխարինել 30 միլիոն դրամ գրավով։
Լրահոս
0