00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3,5 միլիոն դիտում. «Մանկական Եվրատեսիլում» Մալենան առաջատարներից է

© YouTube / Screenshot / Junior Eurovision Song ContestСтоп-кадр c клипа на песню "Qami Qami" певицы Малены
Стоп-кадр c клипа на песню Qami Qami певицы Малены  - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2021
Բաժանորդագրվել
Հայաստանը ներկայացնող Մալենան մրցույթի ֆավորիտներից է։ 14-ամյա աղջիկն առաջատար դիրք է զբաղեցնում ինչպես տեսահոլովակի դիտումների քանակով, այնպես էլ առցանց քվեարկությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան մրցույթի ֆավորիտներից է։
Նրա «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում և բացարձակ առաջատար է։ Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների, Մալենան մրցույթի ամենահավանական հաղթողն է: 14-ամյա երգչուհին երգում է իր և կյանքի ազատության դրական կողմի մասին։ Բեմում երգչուհին հանդես է գալիս պարախմբի հետ։
Մրցույթի ևս մեկ ֆավորիտ է համարվում Ռուսաստանը ներկայացնող մասնակից Տատյանա Մեժենցևան: Նա հանդես կգա «Mon ami» (Իմ ընկեր) երգով, որը կկատարի միանգամից երեք լեզվով ՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Նա Ռուսաստանը ներկայացրել է նաև 2019 թվականին և զբաղեցրել 13-րդ տեղը։ Երգչուհու հետ բեմում կլինեն նաև պարողներ։ Նրա տեսահոլովակը Youtube-ում ունի ավելի քան 2.1 մլն դիտում։
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ճանապարհին մրսելու պատճառով Մեժենցևան ձայնի հետ կապված խնդիրներ ունի։
Առաջատարների եռյակում է նաև լեհ երգչուհի Սառա Ջեյմսը, որը կերգի «Somebody» երգը։ Աղջիկը ելույթ կունենա անգլերեն լեզվով, նրան կօգնեն պարողները։ Սառան առաջին անգամ է մասնակցում մրցույթին, սակայն բավականին հայտնի է իր հայրենիքում։ Նրա տեսահոլովակը Youtube-ում ունի 2.4 մլն դիտում։
«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում շարունակվում է առցանց քվեարկությունը: Այս պահին Լեհաստանը ներկայացնող մասնակիցն առաջատար է, իսկ երկրորդ հորիզոնականում Մալենան է։ Ռուսաստանի մասնակիցը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը ։
Երրորդ տեղում ֆրանսիացի Enzo անունով երգիչն է, սակայն նրա տեսահոլովակի դիտումներն այնքան էլ շատ չեն՝ ընդամենը 350 հազար։
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է Փարիզում։ Մրցույթին մասնակցում են 19 երկրների ներկայացուցիչներ։ Եզրափակիչ փուլը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 19.00–ին, որը կարելի է դիտել Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Իսկ մինչ այդ, 18.30–ին, Հանրային հեռուստաընկերության եթերում կցուցադրվի «Մալենա. քամուն ընդառաջ» փաստավավերագրական ֆիլմը։
Նշենք, որ դեռ ժամանակ կա մեր մասնակցի օգտին քվեարկելու համար, որը պետք է անել «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում։
Լրահոս
0