https://arm.sputniknews.ru/20211218/turqian-petq-e-hrazharvi-ir-pahanjneric-safrastjany-taratsashrjanajin-khaghaghutjan-masin-36633099.html
Թուրքիան պետք է հրաժարվի իր պահանջներից. Սաֆրաստյանը` տարածաշրջանային խաղաղության մասին
Թուրքիան պետք է հրաժարվի իր պահանջներից. Սաֆրաստյանը` տարածաշրջանային խաղաղության մասին
Sputnik Արմենիա
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար Թուրքիանպետք է դադարի Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել։ 18.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-18T15:54+0400
2021-12-18T15:54+0400
2021-12-18T15:55+0400
ռադիո
հայաստան
թուրքիա
ռուբեն սաֆրաստյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/12/36632875_0:0:1600:901_1920x0_80_0_0_e1410204aaeddce016702923bc6bc8f8.jpg
Թուրքիան պետք է հրաժարվի իր պահանջներից. Սաֆրաստյանը` տարածաշրջանային խաղաղության մասին
Sputnik Արմենիա
Թուրքիան պետք է հրաժարվի իր պահանջներից. Սաֆրաստյանը` տարածաշրջանային խաղաղության մասին
Նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ է քաշում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար, վկայում են այն մասին, որ պաշտոնական Անկարան այնքան էլ շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։«Հայաստանը խոսում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին, իսկ Թուրքիան եղած նախապայմաններին նորերն է ավելացնում։ «Զանգեզուրի միջանցքի» պահանջը ասվածի վկան է։ Այս պայմաններում հույսեր կապել, որ կարող է սկսվել հայ-թուրքական մերձեցում, իմաստ չունի»,- ասաց նա։Տարածաշրջանային խաղաղության հասնելու համար, ըստ թուրքագետի, նախ անհրաժեշտ է, որ կողմերից մեկը փոխի իր մոտեցումները։ Սաֆրաստյանը հուսով է որ Հայաստանը զիջումների չի գնա սկզբունքային հարցերում` Հայոց ցեղասպանություն, Արցախ, Կարսի պայմանագիր և «Զանգեզուրի միջանցք»։Զուգահեռաբար Ադրբեջանը պարտավոր է փոխել իր ագրեսիվ հռետորաբանությունը ու դրանից բխող գործողությունները` դուրս գա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, վերադարձնի Բաքվում պահվող հայ գերիներին, Հադրութն ու Շուշին ազատի օկուպանտներից, հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Արցախի կարգավիճակի հստակեցման հարցում խոչընդոտներ չստեղծի։«Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն Մինսկի խմբի շրջանակներում` Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան եռակողմ հարթակում»,- հավելեց թուրքագետը։Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։ Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Երևանն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել, մամուլում շրջանառվում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի անունը։Երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/12/36632875_176:0:1600:1068_1920x0_80_0_0_35e704410eb0024017e841979c0ac7be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ռուբեն սաֆրաստյան, պոդկաստ, аудио
հայաստան, թուրքիա, ռուբեն սաֆրաստյան, պոդկաստ, аудио
Թուրքիան պետք է հրաժարվի իր պահանջներից. Սաֆրաստյանը` տարածաշրջանային խաղաղության մասին
15:54 18.12.2021 (Թարմացված է: 15:55 18.12.2021) Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար Թուրքիանպետք է դադարի Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել։
Նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ է քաշում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար, վկայում են այն մասին, որ պաշտոնական Անկարան այնքան էլ շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Հայաստանը խոսում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին, իսկ Թուրքիան եղած նախապայմաններին նորերն է ավելացնում։ «Զանգեզուրի միջանցքի» պահանջը ասվածի վկան է։ Այս պայմաններում հույսեր կապել, որ կարող է սկսվել հայ-թուրքական մերձեցում, իմաստ չունի»,- ասաց նա։
Տարածաշրջանային խաղաղության հասնելու համար, ըստ թուրքագետի, նախ անհրաժեշտ է, որ կողմերից մեկը փոխի իր մոտեցումները։ Սաֆրաստյանը հուսով է որ Հայաստանը զիջումների չի գնա սկզբունքային հարցերում` Հայոց ցեղասպանություն, Արցախ, Կարսի պայմանագիր և «Զանգեզուրի միջանցք»։
«Այդ հարցերը մեր ինքնության մաս են կազմում, և զիջումներ լինել չեն կարող։ Թուրքիան պետք է իր դիրքորոշումը փոխի, Թուրքիան պետք է այդ պահանջների, ճնշման, հարկադրման քաղաքականությունից հրաժարվի, Հայաստանին վերաբերվի որպես իրեն հավասար պետություն, այլապես նրա հետ բանակցելն անիմաստ է դառնում»,- նշեց Սաֆրաստյանը։
Զուգահեռաբար Ադրբեջանը պարտավոր է փոխել իր ագրեսիվ հռետորաբանությունը ու դրանից բխող գործողությունները` դուրս գա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, վերադարձնի Բաքվում պահվող հայ գերիներին, Հադրութն ու Շուշին ազատի օկուպանտներից, հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Արցախի կարգավիճակի հստակեցման հարցում խոչընդոտներ չստեղծի։
«Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն Մինսկի խմբի շրջանակներում` Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան եռակողմ հարթակում»,- հավելեց թուրքագետը։
Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին
հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։ Հայտնի է, որ
թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Երևանն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել, մամուլում շրջանառվում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի անունը։
Երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։