00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ստեղծվում

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Խորհուրդը, որի նախագահելու է արդարադատության նախարարը, մրցութային ընթացակարգով ձևավորելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով` կազմված 5 անդամից:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն` 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարվում է, փոխարենը սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ստեղծվում:

Ըստ որոշման` խորհրդի նախագահը կլինի արդարադատության նախարարը, անդամները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեկական պատգամավոր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից (այսինքն՝ 3), Բարձրագույն դատական խորհրդի մեկ ներկայացուցիչ, 8-րդ գումարման ԱԺ–ի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ և երկրում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված ևս 3 ներկայացուցիչ:

Բացի այդ, արդարադատության նախարարի առաջարկությամբ խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարական համակարգի ամրապնդման, օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի զարգացման ոլորտներում ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում ՀՀ–ում անընդմեջ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ.
Խորհրդի կողմից մրցութային ընթացակարգով ձևավորվելու և գործելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով` կազմված 5 անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող իրավաբաններ: Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներից 2-ը կարող են հանդիսանալ խորհրդի սահմանած չափանիշները բավարարող այլ ոլորտի մասնագետներ.
Նախարարը պետք է մեկամսյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնի խորհրդի ձևավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու նախագիծը։
Минист юстиции Карен Андреасян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի կոստյումը, որ որևէ մեկն այն իր վրա չքաշի. նախարար
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ավելի վաղ Sputnik Արմենիային ասել էր, որ գործող Սահմանադրության մեջ շատ են ստորջրյա խութերը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես կողմ է Սահմանադրության փոփոխությանը։ Նա կարծում է, որ երկիրը պետք է կրկին դառնա նախագահական կառավարման ձև ունեցող պետությունը։
Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մարտին Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2021թ–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։
Լրահոս
0