00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հացի փող չունեն, բայց ինտերնետի ու հեռախոսի վարձը մուծում են. Հայաստանի կեսն աղքատ է

© Sputnik / Aram NersesyanՀանրակացարան. արխիվային լուսանկար
Հանրակացարան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Հանրակացարան. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աղքատության ընդհանրական ցուցանիշով առաջատարը գյուղական համայնքներն են։ Աղքատների 51.1 տոկոսն ապրում է գյուղում, 48.9 տոկոսը` քաղաքներում։
Հայաստանի բնակչության գրեթե կեսը կամ 47.6 տոկոսն աղքատ են։ Այս պատկերն է ստացվել Վիճակագրական կոմիտեի իրականացրած տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության արդյունքում։
Նույն հետազոտության համաձայն` ՀՀ բնակչության 0.7 տոկոսը պարենային աղքատներն են, այսինքն ` մարդիկ, որոնք սովի են մատնված։
Աղքատությունն աղքատություն է ծնում. ի՞նչ անել Հայաստանում աճող տեմպերը դադարեցնելու համար - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
ՌԱԴԻՈ
Աղքատությունն աղքատություն է ծնում. ի՞նչ անել Հայաստանում աճող տեմպերը դադարեցնելու համար
Ցուցանիշները վերաբերում են 2020թ–ին։ 2021–ը դեռ չի ուսումնասիրվել։
Վիճակագրական կոմիտեի Տնային տնտեսությունների վիճակագրության բաժնի պետ Լուսինե Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրության ընթացքում վիճակագիրները մի շատ հետաքրքիր փաստ են արձանագրել. եթե տարիներ առաջ վատ ապրող հայաստանցիներն իրենց եկամուտները գրեթե բացառապես ծախսում էին սնունդ գնելու վրա, ապա այսօր կյանքը փոխվել է, փոխվել են նաև մարդկանց կարիքները, անգամ աղքատ համարվող մարդն այսօր իր եկամտի մի զգալի մասը ծախսում է, օրինակ, ինտերնետի, բջջային հեռախոս ունենալու ու ժամանակակից այլ պահանջմունքների վրա։

«Այսինքն, եթե մի քիչ սուր ասենք` եթե անգամ հացի փող էլ չի ունենում, ինտերնետը, հեռախոսի վարձը անպայման մուծում է։ Սա իրենց կենցաղում ուրույն տեղ է զբաղեցնում»,– ասաց տիկին Մարկոսյանը։

Ասվածն, իհարկե, չի վերաբերում է Հայաստանի ամենաաղքատ խավին կամ պարենային աղքատներին։ Ի տարբերություն աղքատության ավելի վերին շերտերի` այս մարդիկ իրենց ստացած ողջ եկամուտն ուղղում են բացառապես սնունդ ձեռք բերելուն։
Ծայրահեղ կամ պարենային աղքատները, ինչպես արդեն նշեցինք, պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ բնակչության 0.7 տոկոսն են։ Դրանք այն մարդիկ են, որոնց ամսական եկամուտը 2020թ–ին չի գերազանցել 23 828 դրամը, իսկ 2019-ին` 23 763–ը։ Հետաքրքրական է, որ պարենային աղքատներն ավելի շատ են գյուղական բնակավայրերում են ու կազմում են գյուղական բնակչության 1.2 տոկոսը այն դեպքում, երբ քաղաքներում նրանք 0.4 տոկոս են, մայրաքաղաք Երևանում` 0.2 տոկոս։
Ե՞րբ կմեղմվի գնաճը Հայաստանում. Քթոյանը` ապրանքների թանկացման ու «ճնշումների» մասին
Աղքատության ընդհանրական ցուցանիշով ևս առաջատարը գյուղական համայնքներն են. աղքատների 51.1 տոկոսն ապրում է գյուղում, 48.9 տոկոսը` քաղաքներում, որից 21-ը Երևանում են, 27.9–ը` այլ քաղաքներում։
«Գյուղերում աղքատության ավելի բարձր մակարդակը բացատրվում է բազմաթիվ հանգամանքներով. մարդիկ չեն մշակել հողը կամ տարին բարեբեր չի եղել։ Իսկ քաղաքում մարդիկ միշտ էլ ունեցել են ինչ–որ աշխատանք, եղել են պետական աշխատողներ։ Նույնիսկ համավարակի ժամանակահատվածում քաղաքում մարդիկ (ու հատկապես պետական աշխատողները) մեծ մասամբ աշխատավարձից չեն զրկվել, իսկ գյուղերում` եթե մարդիկ ինչ–որ սեփական բիզնես (վարսավիրանոց, սննդի կետ և այլն) ունեցել են, COVID-ի ու պատերազմի ժամանակահատվածում դադարեցրել են իրենց գործունեությունն ու զրկվել եկամտից»,– մեկնաբանեց Լուսինե Մարկոսյանը։
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
«Մեր քաղաքացիներն այս գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան 1-2 տարի առաջ». Քերոբյան
Ի դեպ, հետաքրքրական է, որ եթե նախկինում ՀՀ ամենաաղքատ մարզը համարվում էր Շիրակի մարզը, ապա այսօր իրավիճակը փոխվել է։ Վերջին տվյալներով` աղքատության ամենաբարձր մակարդակը 2020-ին գրանցվել է Գեղարքունիքում։
Մեկ այլ` Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կատարած ուսումնասիրության համաձայն` 2021 թվականի օգոստոսին անցկացված հարցումների մասնակիցների 51 տոկոսն ասել է, որ վերջին 1 տարում գումարի սղության պատճառով անհանգստացել է, որ ուտելիքը չի բավարարի, իսկ 10%-ը 1 ամբողջ օր չի սնվել։
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլյա Ամիրխանյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նշեց, որ նման պատկերի պատճառը հատկապես վերջին 2 տարիներին Հայաստանում գրանցված բարձր գնաճն է։ Նրա խոսքով` գներն աճում են, մարդկանց եկամուտները` մնում նույնը։
Ընդ որում, հատկապես արագ են աճում առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ինչը, բնականաբար, առաջին հերթին ազդում է նվազագույն պարենային ու կենսապահովման զամբյուղների չափերի վրա։

«Կորոնավիրուսը հստակ ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը որևէ իմունիտետ չուներ ճգնաժամի դեմ պայքարելու։ Եվ դա իր հերթին ցույց տվեց 2019-ին հայտարարված տնտեսական հեղափոխության, աննախադեպ տնտեսական աճի սնանկությունը։ Անգամ 2019թ–ի տնտեսական աճը, որով այնքան պարծենում էր իշխանությունը, 2020թ–ին ակնհայտ դարձավ, որ իրականում որակական աճ չէր»,– ասաց Ամիրխանյանը։

Ինչ վերաբերում է 2021թ–ի տնտեսական իրողություններին` առկա զարգացումները վերլուծելով` մեր զրուցակիցը եզրակացնում է, որ աղքատության ցուցանիշն այս տարի շատ ավելի բարձր է լինելու, քան 2020-ին։
«Բնակչության եկամուտների գծով որևէ դրական փոփոխության չկա։ Հակառակը` կան գործընթացներ, որոնք ուղղակի հարված են հասցրել միջին սպառողի գրպանի պարունակությանը։ Դա վերաբերում է ոչ միայն գնաճին, այլև պարտադիր վճարներին, սակագներին, որոնք ուղղակիորեն կապակցված են ու ի վերջո հանգեցնելու են հենց նույն աղքատության մակարդակի էլ ավելի վատթարացմանը»,– ասում է փորձագետը` հավելելով, որ 2022-ից արդեն թանկանալու է ջրի սակագինը, գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, ու դրա թանկացման դեպքում չի բացառվում, որ էլեկտրաէներգիայի սակագինը ևս կավելանա։
Փաշինյանը խոստանում էր` ջուրը չի թանկանա, կամ գնաճը «լավություն» մատուցելու նուրբ արվեստը
Այնպես որ, արդեն արձանագրված աղքատության ու հատկապես ծայրահեղ աղքատության ցուցանիշը, Լիլյա Ամիրխանյանի դիտարկմամբ, ոչ միայն մտահոգիչ է, այլև, ցավոք, դեռ վերջնական չէ։
«Շատ հավանական է, որ այդ թիվը մինչև տարեվերջ ու նաև հաջորդ տարի էլ ավելի կբարձրանա»,– ասաց նա։
Նշենք, որ նվազագույն սպառողական զամբյուղն այսօր Հայաստանում կազմում է 60 230 դրամ, նվազագույն աշխատավարձը` 68 000 դրամ, նվազագույն թոշակն ու նպաստը` 26 500 դրամ։
Бедность в Армении впервыеза 10 лет достигла критической отметки - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Աղքատությունը Հայաստանում ավելացել է. կան սովյալներ
Թերևս հնարավոր ամենաբացասական սցենարները կանխելու համար կառավարությունը որոշել է 2022թ–ի հունվարի 1-ից թեև չնչին չափով, բայց ավելացնել սոցիալական վճարումների չափերը։
Արդեն ընդունված որոշմամբ` հաջորդ տարի 2 100 դրամով կավելանան նվազագույն կենսաթոշակը (26 500-ից դառնալով 28 600 դրամ) և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը (26 500-ից`28 600 դրամ)։
Զինհաշմանդամության կենսաթոշակը կավելանա 3000 դրամով.
1-ին խմբի համար այն 40 000–ից կդառնա 43 000 դրամ,
2-րդ խմբի համար` 30 000–ից 33 000 դրամ,
3-րդ խմբի համար՝ 27 000–ից 30 000 դրամ։
Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը ևս կբարձրացվի 3000 դրամով (27 000 դրամից հասցվելով 30 000 դրամի)։
Մանկուց հաշմանդամություն ունեցող երեխայի նպաստը կավելանա 10 500 դրամով (26 500–ից հասնելով 37 000 դրամի)։
Նկատենք, որ անգամ այս ավելացումներից հետո սոցիալական վճարները դեռ հեռու են նվազագույն սպառողական զամբյուղի չափից։
Լրահոս
0