00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ասեկոսե է». «Լիդիան Արմենիան» հերքում է Ամուլսարի ծրագիրը վաճառելու լուրը

© Sputnik / Armine AleksanyanԱմուլսար
Ամուլսար - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Ամուլսար
Բաժանորդագրվել
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հերքում է նաև այն տեղեկությունը, թե պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է բաժնեմաս ստանա։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ի պատասխան Ամուլսարի ծրագրի վերաբերյալ մամուլում տարածված ասեկոսեներին` «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ որևէ ընկերության հետ չունի պայմանավորվածություն վաճառելու Ամուլսարի ծրագիրը:

«Նաև իրականությանը չի համապատասխանում տարածված այն տեղեկությունը, ըստ որի` պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ejc.am–ը (տնտեսական լրագրողների ակումբ) գրել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը պատրաստվում է ռուսական ընկերության վաճառել։
«Պետությունն այս գործարքից կստանա 20 տոկոս բաժնեմաս, որն, ամենայն հավանականությամբ, կկառավարի ՀՀ կառավարությանը պատկանող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»»,– գրել էր կայքը։
Հիշեցնենք` Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:
Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:
Լրահոս
0