https://arm.sputniknews.ru/20211218/anahit-avanesjany-masnakcel-e-rus-hajkakan-arvoghjapahakan-hamazhvoghvovin-36652345.html
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Ռուս-հայկական առողջապահական համաժողովին
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Ռուս-հայկական առողջապահական համաժողովին
Sputnik Արմենիա
Մոսկովյան այցի շրջանակում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ։ 18.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-18T17:24+0400
2021-12-18T17:24+0400
2021-12-18T18:13+0400
հայաստան
ռուսաստան
մոսկվա
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/12/36651317_0:151:720:556_1920x0_80_0_0_2e37415072ab8b5b6db59b307b144230.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում, Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։Քննարկվել են Covid-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցերը։Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են ունեցել առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և փոխգործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով:Ռուս-հայկական համաժողովի ընթացքում համագործակցության երկու հուշագիր է ստորագրվել` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։«Առողջապահության ոլորտում փոխօգնության և համագործակցության երկու երկրների ձգտումը չի կարող չուրախացնել։ Առանձնակի պետք է նշել ռուս գործընկերների աջակցությունը Հայաստանի առողջապահությանը հետպատերազմական շրջանում, ինչպես նաև համաճարակային լարված իրավիճակում», - նշել է Անահիտ Ավանեսյանը։ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ևս ընդգծել է երկու երկրների արդյունավետ գործակցությունը և անդրադարձել համավարակի դեմ պայքարի ռուսական փորձին։«Հաշվի առնելով այն վերափոխումները, որոնք սպասվում են այս ոլորտում` բժշկական օգնության համակարգի զարգացման առումով սպասում ենք ոչ թե քայլի, այլ իսկական թռիչքի», - նշել է Մուրաշկոն։Մոսկվա կատարած այցի շրջանակում Ավանեսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ, քննարկել Ռուսաստանում բնակվող ու գործող մարդկային, մասնագիտական հսկայական ներուժը Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման գործում ներդնելու հնարավորությունները։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/12/36651317_0:83:720:623_1920x0_80_0_0_45c0f2656664920bf82539310008628d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մոսկվա, անահիտ ավանեսյան
հայաստան, ռուսաստան, մոսկվա, անահիտ ավանեսյան
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Ռուս-հայկական առողջապահական համաժողովին
17:24 18.12.2021 (Թարմացված է: 18:13 18.12.2021) Մոսկովյան այցի շրջանակում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում, Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովին։ Տեղեկությունը հայտնում է
նախարարության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Covid-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցերը։
Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են ունեցել առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և փոխգործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով:
Ռուս-հայկական համաժողովի ընթացքում համագործակցության երկու հուշագիր է ստորագրվել` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։
«Առողջապահության ոլորտում փոխօգնության և համագործակցության երկու երկրների ձգտումը չի կարող չուրախացնել։ Առանձնակի պետք է նշել ռուս գործընկերների աջակցությունը
Հայաստանի առողջապահությանը հետպատերազմական շրջանում, ինչպես նաև համաճարակային լարված իրավիճակում», - նշել է Անահիտ Ավանեսյանը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ևս ընդգծել է երկու երկրների արդյունավետ գործակցությունը և անդրադարձել համավարակի դեմ պայքարի ռուսական փորձին։
«Հաշվի առնելով այն վերափոխումները, որոնք սպասվում են այս ոլորտում` բժշկական օգնության համակարգի զարգացման առումով սպասում ենք ոչ թե քայլի, այլ իսկական թռիչքի», - նշել է Մուրաշկոն։
Մոսկվա կատարած այցի շրջանակում Ավանեսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ, քննարկել Ռուսաստանում բնակվող ու գործող մարդկային, մասնագիտական հսկայական ներուժը
Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման գործում ներդնելու հնարավորությունները։