https://arm.sputniknews.ru/20211218/adrbejany-chi-masnakcum-hamazhvoghvovin-hstak-cucadrelvov-ir-irakan-mvotecumnery-papikjan-36650378.html
Ադրբեջանը չի մասնակցում համաժողովին` հստակ ցուցադրելով իր իրական մոտեցումները. Պապիկյան
Ադրբեջանը չի մասնակցում համաժողովին` հստակ ցուցադրելով իր իրական մոտեցումները. Պապիկյան
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին։ 18.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-18T16:20+0400
2021-12-18T16:20+0400
2021-12-18T16:21+0400
հայաստան
ադրբեջան
արմեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35553693_0:20:1100:639_1920x0_80_0_0_6fdc2107ca5bbf79c9d377751d895f0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ շվեդական նախագահությունը դեկտեմբերի 17-ին առցանց համաժողով է կազմակերպել՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը: Ադրբեջանը համաժողովին չի մասնակցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։Խոսելով բնակչություններին խաղաղության նախապատրաստելու և անվտանգության ու վստահության կառուցման միջոցների մասին՝ Պապիկյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության համար բարենպաստ միջավայրի հաստատման օգտին: Նրա խոսքով` Ադրբեջանը պետք է որդեգրի համանման մոտեցում և նախևառաջ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին ու մյուս գերեվարված անձանց, դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ձեռնպահ մնա նոր սադրանքներից, ռազմատենչ հռետորաբանությունից ու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից:Պապիկյանը նշել է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, կեղծումը և ապօրինի յուրացումը նույնպես խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը և կարևորել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ հակամարտության գոտի: Հայկական մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի վճռի կարևորությունը:ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվելու ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ընդգծվեց տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այցերի վերականգնման կարևորությունը:Երեք նիստերի շրջանակներում համաժողովի մասնակիցները քննարկել են նաև բնակչություններին խաղաղության պատրաստելու հարցում վստահության ու անվտանգության կառուցման միջոցների դերը, ներառյալ` տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնապահպանական մարտահրավերների հասցեագրումը, տարածաշրջանի մշակութային ժառանգության, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը:
https://arm.sputniknews.ru/20211217/adrbejany-sparnum-e-ancaketer-teghakajel-lachini-mijancqi-hatvatsum-abrahamjan-36589268.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35553693_0:0:1100:825_1920x0_80_0_0_32dbbd0f3026cb1d1f4296997d5ee73b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արմեն պապիկյան
հայաստան, ադրբեջան, արմեն պապիկյան
Ադրբեջանը չի մասնակցում համաժողովին` հստակ ցուցադրելով իր իրական մոտեցումները. Պապիկյան
16:20 18.12.2021 (Թարմացված է: 16:21 18.12.2021) ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ շվեդական նախագահությունը դեկտեմբերի 17-ին առցանց համաժողով է կազմակերպել՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը: Ադրբեջանը համաժողովին չի մասնակցել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտգործնախարարությունը։
Համաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և ուժի կիրառման արդյունքները չեն կարող հիմք ծառայել կայուն խաղաղության համար: Դեսպանի շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը սկսվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման և այդ նպատակով հայերի հանդեպ կազմակերպված էթնիկ զտումների և կոտորածների արդյունքում՝ ավելացնելով, որ հակամարտության համապարփակ և հարատև կարգավորումը հնարավոր է միայն այդ անքակտելի իրավունքի իրացման պարագայում:
Խոսելով բնակչություններին խաղաղության նախապատրաստելու և անվտանգության ու վստահության կառուցման միջոցների մասին՝ Պապիկյանն ընդգծել է, որ
Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության համար բարենպաստ միջավայրի հաստատման օգտին: Նրա խոսքով` Ադրբեջանը պետք է որդեգրի համանման մոտեցում և նախևառաջ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին ու մյուս գերեվարված անձանց, դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ձեռնպահ մնա նոր սադրանքներից, ռազմատենչ հռետորաբանությունից ու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից:
17 դեկտեմբերի 2021, 11:18
Պապիկյանը նշել է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, կեղծումը և ապօրինի յուրացումը նույնպես խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը և կարևորել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ հակամարտության գոտի: Հայկական մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի վճռի կարևորությունը:
ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է
Հայաստանի պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվելու ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ընդգծվեց տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այցերի վերականգնման կարևորությունը:
Դեսպանն ընդգծել է` այն փաստը, որ Ադրբեջանը չի մասնակցում ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպված այս համաժողովին, որը նպատակաուղղված է երկխոսության խթանմանը, հստակ ցուցադրում է Ադրբեջանի իրական մոտեցումները բանակցային գործընթացի վերսկսման և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով:
Երեք նիստերի շրջանակներում համաժողովի մասնակիցները քննարկել են նաև բնակչություններին խաղաղության պատրաստելու հարցում վստահության ու անվտանգության կառուցման միջոցների դերը, ներառյալ` տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնապահպանական մարտահրավերների հասցեագրումը, տարածաշրջանի մշակութային ժառանգության, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը: