Ընդդիմադիրները բողոքի ակցիա անցկացրին ԲԴԽ-ի դիմաց ու շարժվեցին դեպի դատախազություն
Ընդդիմադիրները բողոքի ակցիա անցկացրին ԲԴԽ-ի դիմաց ու շարժվեցին դեպի դատախազություն
Sputnik Արմենիա
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համակիրները բողոքի ակցիա են անցկացրել Բարձրագույն դատական խորհրդի դիմաց՝ պահանջելով վերջ տալ իրավական... 17.12.2021, Sputnik Արմենիա
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համակիրները բողոքի ակցիա են անցկացրել Բարձրագույն դատական խորհրդի դիմաց՝ պահանջելով վերջ տալ իրավական ամենաթողությանը, նշելով, որ ՏԻՄ ընտրություններից հետո սկսվել է ընտրված համայնքապետերի նկատմամբ հետապնդումներ, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն:«Եկել ենք ասելու, որ թույլ չենք տալու նման գործընթացներ իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համակիրները բողոքի ակցիա են անցկացրել Բարձրագույն դատական խորհրդի դիմաց՝ պահանջելով վերջ տալ իրավական ամենաթողությանը, նշելով, որ ՏԻՄ ընտրություններից հետո սկսվել է ընտրված համայնքապետերի նկատմամբ հետապնդումներ, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն:
Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն
«Եկել ենք ասելու, որ թույլ չենք տալու նման գործընթացներ իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: