https://arm.sputniknews.ru/20211217/vstah-em-vor-karvogh-enq-pajqarel-ajs-havaqakanneri-dem-henrikh-mkhitarjan-36592084.html
«Վստահ եմ, որ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ». Հենրիխ Մխիթարյան
«Վստահ եմ, որ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ». Հենրիխ Մխիթարյան
Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի վիճակահանության արդյունքները։ 17.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-17T12:04+0400
2021-12-17T12:04+0400
2021-12-17T12:05+0400
հայաստան
հենրիխ մխիթարյան
ֆուտբոլ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28861266_0:0:1600:900_1920x0_80_0_0_4330a9bffa0f7b031a6f2a5e79f69348.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ազգերի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություն է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։Հայաստանի ազգային հավաքականի ավագը վստահ է, որ Հայաստանի հավաքականն ունակ է անակնկալներ մատուցել ուկրաինացիների, իռլանդացիների և շոտլանդացիների հետ խաղերի ընթացքում։«Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»,–ասել է Մխիթարյանը:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16–ին Նիոնում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի գալիք մրցաշրջանի վիճակահանությունը:Հայաստանի հավաքականը հայտնվել է առաջին խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հավաքականների հետ:Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը կարիերան շարունակի Ա Սերիայի այլ ակումբում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28861266_200:0:1400:900_1920x0_80_0_0_da92dec3b155e41fd393adf2b2bcc412.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հենրիխ մխիթարյան, ֆուտբոլ, սպորտ
հայաստան, հենրիխ մխիթարյան, ֆուտբոլ, սպորտ
«Վստահ եմ, որ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ». Հենրիխ Մխիթարյան
12:04 17.12.2021 (Թարմացված է: 12:05 17.12.2021) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի վիճակահանության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ազգերի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություն է տվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։
«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու, և նույնպես հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում` շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին»,–ասել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը վստահ է, որ Հայաստանի հավաքականն ունակ է անակնկալներ մատուցել ուկրաինացիների, իռլանդացիների և շոտլանդացիների հետ խաղերի ընթացքում։
«Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»,–ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16–ին Նիոնում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի գալիք մրցաշրջանի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականը հայտնվել է առաջին խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հավաքականների հետ: