https://arm.sputniknews.ru/20211217/vov-e-tshanachum-qristine-grigvorjanin-vory-piti-pvokharini-arman-tatvojanin-36588275.html
Ո՞վ է ճանաչում Քրիստինե Գրիգորյանին, որը պիտի փոխարինի Արման Թաթոյանին
Ո՞վ է ճանաչում Քրիստինե Գրիգորյանին, որը պիտի փոխարինի Արման Թաթոյանին
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց թեկնածուին։ Արեգնազ Մանուկյանն առաջարկեց դուրս գալ փողոց և հարցնել` ով է... 17.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-17T11:09+0400
2021-12-17T11:09+0400
2021-12-17T11:23+0400
հայաստան
հհ միպ
արման թաթոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992417_0:0:1600:901_1920x0_80_0_0_3aa1182aae0f06d91c254be401633734.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է Քրիստինե Աղվանի Գրիգորյանի թեկնածությունը: Այսօր այդ հարցով հրավիրված ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց թեկնածուին:«Քրիստինե Գրիգորյանը ծնվել է 1981թ-ին: Ունի երկու բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ՝ իրավագիտություն և արևելագիտություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: Բացի այդ, 2014-15թթ-ին թեկնածուն աշխատել է ԱՄՆ ՄԶԾ «Աջակցություն Հայաստանի ԱԺ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում»,- ասաց Վարդանյանը:2021թ-ի ապրիլից Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, զբաղվել է միջազգային կառույցներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարմամբ:Բացի այդ, նա Վլադիմիր Վարդանյանին հարց ուղղեց. «Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ է Ադրբեջանն ու ՔՊ-ն: Ինչո՞վ եք դա բացատրում»:Վլադիմիր Վարդանյանը չհամաձայնեց Արեգնազ Գրիգորյանի հայտնած տեսակետների հետ՝ պնդելով, որ Արեգնազ Մանուկյանին էլ շատերը չեն ճանաչում: Ինչ վերաբերում է Թաթոյանին, Վարդանյանն արձանագրեց, որ նա ՀՀ միակ ՄԻՊ-ն է, որն օրենքով սահմանված ամբողջական ժամկետով է պաշտոնավարել:Նշենք, որ Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարի 23-ին:
https://arm.sputniknews.ru/20211103/heriq-chi-dzer-vakhery-cucadreq-tatojany-dimel-e-korupciaji-kankhargelman-handznazhoghov-34944078.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992417_96:0:1519:1067_1920x0_80_0_0_79591172b0586be87b6e10286d8509af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, արման թաթոյան
հայաստան, հհ միպ, արման թաթոյան
Ո՞վ է ճանաչում Քրիստինե Գրիգորյանին, որը պիտի փոխարինի Արման Թաթոյանին
11:09 17.12.2021 (Թարմացված է: 11:23 17.12.2021) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց թեկնածուին։ Արեգնազ Մանուկյանն առաջարկեց դուրս գալ փողոց և հարցնել` ով է ճանաչում նրան։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է
Քրիստինե Աղվանի Գրիգորյանի թեկնածությունը: Այսօր այդ հարցով հրավիրված ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց թեկնածուին:
«Քրիստինե Գրիգորյանը ծնվել է 1981թ-ին: Ունի երկու բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ՝ իրավագիտություն և արևելագիտություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: Բացի այդ, 2014-15թթ-ին թեկնածուն աշխատել է ԱՄՆ ՄԶԾ «Աջակցություն Հայաստանի ԱԺ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում»,- ասաց Վարդանյանը:
2021թ-ի ապրիլից Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, զբաղվել է միջազգային կառույցներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարմամբ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը չհամաձայնեց ՔՊ ներկայացուցչի այն մտքի հետ, որ Քրիստինե Գրիգորյանը հանրության կողմից ճանաչում ունեցող անհատ է, անգամ առաջարկեց դուրս գալ փողոց ու հարցնել. «Ո՞վ է Քրիստինե Գրիգորյանը»՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքացիների մեծ մասը նրան չի ճանաչի:
Բացի այդ, նա Վլադիմիր Վարդանյանին հարց ուղղեց. «Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ է Ադրբեջանն ու ՔՊ-ն: Ինչո՞վ եք դա բացատրում»:
Վլադիմիր Վարդանյանը չհամաձայնեց Արեգնազ Գրիգորյանի հայտնած տեսակետների հետ՝ պնդելով, որ Արեգնազ Մանուկյանին էլ շատերը չեն ճանաչում: Ինչ վերաբերում է Թաթոյանին, Վարդանյանն արձանագրեց, որ նա ՀՀ միակ ՄԻՊ-ն է, որն օրենքով սահմանված ամբողջական ժամկետով է պաշտոնավարել:
Նշենք, որ Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարի 23-ին: