00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրան–ՌԴ 20-ամյա համաձայնագիրը կարող է խաղաքարտ լինել միջուկային բանակցություններում

Վարդանյան. Իրան–ՌԴ 20-ամյա համաձայնագիրը կարող է խաղաքարտ լինել միջուկային բանակցություններում
Բաժանորդագրվել
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին։
Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների այս փուլում Իրանի և ՌԴ–ի միջև 20-ամյա ռազմավարական համաձայնագիր կնքելու հայտարարությունը կարող է օգտագործվել որպես խաղաքարտ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ իրանական ու ռուսական կողմերը մոտ են 20 տարի ժամկետով համապարփակ համագործակցության փաստաթղթի մշակման աշխատանքների ավարտին։

«Ռուսաստանի և Իրանի միջև համաձայնագրի կնքումը միանգամայն հնարավոր է, սակայն այդ հայտի մասին հայտարարելով` պաշտոնական Թեհրանը մեսիջ է ուղարկում ԱՄՆ–ին առ այն, որ եթե հանկարծ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որևէ արդյունք չգրանցվի և ձախողվի միջուկային համաձայնագրի կնքումը, ապա Իրանը ձեռքերը ծալած չի նստի և ԱՄՆ–ի հիմնական մրցակից պետության հետ կկնքի ռազմավարական համապարփակ համաձայնագիր»,– ասաց Վարդանյանը։

Իրանագետի դիտարկմամբ`դա կարող է մեծ ռիսկ պարունակել Միացյալ Նահանգների համար, առավել ևս որ Ռուսաստանը նմանատիպ համաձայնագիր արդեն իսկ կնքել է Չինաստանի հետ, հետևաբար այս գործարքի մասին խոսակցություններն ավելի արդիական դարձան այն պահից սկսած, երբ ԱՄՆ–ն դեռ չէր կողմնորոշվում միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին վերստին միանալու հարցում։
Վարդանյանի խոսքով` ԱՄՆ–ն կարծես թե ընկալել է իրանական ուղերձի էությունը, որովհետև բանակցությունները Վիեննայում վերսկսվել են։ Ըստ նրա` հիմա հակառակ գործընթաց է տեղի ունենում, և եթե պատժամիջոցները չչեղարկվեն, իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին կա մինչ օրս, ապա Իրանը կգնա Ռուսաստանի հետ նախանշված ճանապարհով։
Լավրովն ու Աբդոլլահիանը խոսել են «միջուկային գործարքի» վերականգնման մասին
Հիշեցնենք` 2015 թվականին «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ու Իրանի կնքած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխիք, երեք տարի էլ գոյություն չունեցավ։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ–ն միակողմանի կարգով դուրս է գալիս ծրագրից ու վերականգնում Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները։
Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսվեցին ԳՀՀԾ–ն վերականգնելու և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները։
Առայժմ առանց Հայաստանի․ ինչո՞ւ է Իրանը փոխել «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի ծրագրերը
Լրահոս
0