00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ դեմ էր կազմակերպված. ՀՀ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի պատմությունը

© Sputnik / Andranik GhazaryanԻսրայել Միլիտոսյանն իր աշխատասենյակում
Իսրայել Միլիտոսյանն իր աշխատասենյակում - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Իսրայել Միլիտոսյանն իր աշխատասենյակում
Բաժանորդագրվել
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, որը վերջին ծանրորդն է Հայաստանից, ում հաջողվել է նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը, Sputnik Արմենիային պատմել է իր անցած մարզական ճանապարհի, նվաճումների ու բացթողումների և խանգարողների մասին։
Օլիմպիական խաղերի չեմպիոն և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և բազմակի մրցանակակիր, աշխարհի եռակի ռեկորդակիր։ Սա ծանրորդ Իսրայել Միլիտոսյանի նվաճումների կարճ ցանկն է, որի սկիզբը դրվեց, երբ Իսրայելը դեռ չափահաս չէր, բայց ելույթ էր ունենքում նախկին ԽՍՀՄ առաջնություններում։
Մարզիկը Sputnik Արմենիայի հետ զրույցում հետաքրքրիր մանրամասներ է պատմել իր կարիերայից։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
© Sputnik / Andranik GhazaryanԻսրայել Միլիտոսյանը
Իսրայել Միլիտոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Իսրայել Միլիտոսյանը
- Իսրայել, 1992-ի օլիմպիական խաղերին հայ ազգի համար դեռևս թարմ էր ավերիչ երկրաշարժի պատճառած խորը ցավը։ Գյումրեցի մարզիկի համար ինչպե՞ս էր հնարավոր նման պայմաններում մասնակցել մրցումներին ու դառնալ չեմպիոն։
-Ցավը շատ խորն էր, դառնագույն ու ծանր։ Ես կորցրել էի քրոջս ու եղբորս։ Բայց գերբնական մի ուժ ստիպում էր պայքարել ու հիշել, կամ հիշել պայքարելու համար։ Ես դեռևս 1989 թվականին մեծահասակաների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դարձա։ Բացի այդ Սեուլի օլիմպիական խաղերում արդյունքս այն չեղավ, ինչին ես ունակ էի։
© Photo : provided by Israel MilitosyanԻսրայել Միլիտոսյանը Բարսելոնայի 20-րդ ամառային Օլիմպիական խաղերի պատվո պատվանդանին, 1992թ.
Իսրայել Միլիտոսյանը Բարսելոնայի 20-րդ ամառային Օլիմպիական խաղերի պատվո պատվանդանին, 1992թ. - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Իսրայել Միլիտոսյանը Բարսելոնայի 20-րդ ամառային Օլիմպիական խաղերի պատվո պատվանդանին, 1992թ.
-Բարսելոնայի 1992 թվականի օլիմպիական խաղերում դու գերազանցեցիր բոլոր սպասելիքները ու օլիմպիական չեմպիոն դարձար`սահմանելով օլիմպիական ռեկորդ պոկում վարժությունում։ Ինչպե՞ս դա հաջողվեց։
-Ես պատրաստ էի Բարսելոնայի մրցաշարին, ունեի նպատակ ու հասա դրան։ Օլիմպիական խաղերում տասը կիլոգրամով գերազանցել երկրորդ մրցանակակրին, որը այդ պահին աշխարհի գործող չեմպիոնն էր(բուլղարացի Յոտո Յոտովի մասին է խոսքը), ոչ միշտ է հաջողվում։ Հպարտ եմ, որ հասա այդ արդյունքին, բայց ափսոս, որ դա չտեսան իմ քույրն ու եղբայրը։
-92-ի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը վերջին էր քո մարզական կարիերայի ընթացքում, ի՞նչ եղավ հետո։
-Համարում եմ, որ ես, Մնացական Իսկանդարյանը և Հրաչյա Պետիկյանն անկախ Հայաստանի օլիմպիական առաջին չեմպիոններն էինք։ Ժամանակային առումով մեր երեքից առաջինը չեմպիոնի կոչումը նվաճեցի ես։ Ճիշտ է, մենք հանդես էինք գալիս ԱՊՀ երկրների միավորված թիմի կազմում, բայց մեր հաղթանակից հետո մարզադահլիճում բարձրացել է Հայաստանի եռագույն դրոշն ու հնչել Հայաստանի պետական օրհներգը։ Հասկանում եմ, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ի կողմից ճանաչվեց 1993 թվականին։ Բայց 1992 թվականին մեր երկիրն արդեն անկախ էր։
© Photo : provided by Israel MilitosyanԻսրայել Միլիտոսյանը Բարսելոնայի 20-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ, 1992թ.
Իսրայել Միլիտոսյանը Բարսելոնայի 20-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ, 1992թ. - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Իսրայել Միլիտոսյանը Բարսելոնայի 20-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ, 1992թ.
-Իսրայել, օլիմպիական ոսկե բարձրունքը նվաճելուց հետո անցել է 29 տարի։ Իսկ ե՞րբ սկիզբ դրվեց ծանրամարտի քո մարզումներին։
-Տասը տարեկանից սկսել եմ մարզվել Սարգիս Դիլանյանի մոտ, իսկ 1981 թվականից իմ մարզիչը դարձավ հորեղբորս տղան` օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարդան Միլիտոսյանը, որին միշտ ցանկացել եմ նմանվել։ Առաջին մրցումս 1982-ին էր, երբ Օրջոնիկիձե քաղաքում մասնակցեցի նախկին ԽՍՀՄ պատանեկան առաջնությանը, 14 տարիս դեռ չէր լրացել։ Զբաղեցրի երրորդ տեղը։ Նույն տարի Մոգիլյով քաղաքում լրացրեցի սպորտի վարպետի թեկնածուի նորման, և այդ արդյունքը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։
15 տարեկան հասակում Զապորոժիե քաղաքում մասնակցեցի նախկին ԽՍՀՄ մեծահասակների գավաթի խաղարկությանը։ Սկզբում բժիշկները թույլ չէին տալիս, որ մասնակցեի մրցումներին։ Մի կերպ կարողացանք համոզել, ու բախտս բերեց` հաղթող դարձա։ Այդ հաղթանակից հետո ես տեղափոխվեցի 67 կգ քաշային կարգ ու մասնակցեցի երիտասարդների աշխարհի առաջնությանը, որտեղ դարձա աշխարհի փոխչեմպիոն։
© Photo : provided by Israel MilitosyanԻսրայել Միլիտոսյանը՝ պատվո պատվանդանին։ Ձախից առաջինը՝ Վարդան Միլիտոսյան
Իսրայել Միլիտոսյանը՝ պատվո պատվանդանին։ Ձախից առաջինը՝ Վարդան Միլիտոսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Իսրայել Միլիտոսյանը՝ պատվո պատվանդանին։ Ձախից առաջինը՝ Վարդան Միլիտոսյան
-Կա՞ մրցաշար, որը ցավով ես հիշում, չիրականացված հնարավորությունների պատճառով։
-Իհարկե կա։ Սեուլի 1988 թվականի օլիմպիական խաղերը։ 1987 թվականին ես մասնակցեցի անցկացվող բոլոր մրցումներին։ Երիտասարդների ու մեծահասակների աշխարհի առաջնություններին։ Երիտասարդների մրցումներում հաղթեցի ռեկորդով, մեծահասակների մրցումներում էլ պատվո պատվանդանին էի։ Իսկ ԽՍՀՄ հավաքականի կազմում հավաքների ժամանակ ցույց տվեցի 165 կգ(պոկում) և 195 կգ(հրում) արդյունքը։ Եվ դա այդ պահին գերազանցում էր համաշխարհային ռեկորդը։
Բայց Սեուլում այդ արդյունքը կրկնել չհաջողվեց, ու ես համոզված եմ` մարզիչների սխալ որոշման պատճառով։ Ավելին կանեի, եթե մարզիչներն ինձ չստիպեին մրցումներից մեկ օր առաջ մարզման ժամանակ ծանր քաշեր բարձրացնել։ Ես զբաղեցրի երրորդ տեղը, բայց հետագայում չեմպիոն դարձած բուլղարացի ծանրորդի որակազրկման պատճառով դարձա արծաթե մեդալակիր։ Ես համարում եմ, որ Սեուլում կորցրեցի օլիմպիական չեմպիոն դառնալու իմ հիանալի հնարավորությունը։
© Sputnik / Andranik GhazaryanԻսրայել Միլիտոսյանը
Իսրայել Միլիտոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Իսրայել Միլիտոսյանը
-Ատլանտայի 1996թ օլիմպիական խաղերում ի՞նչը խանգարեց կրկնել նախորդ հաջողությունը։
-Մեր հավաքականը հավաքների մեջ էր, իսկ ինձ կանչեցին Հայաստան։ Այդ ժամանակ ՀԱՕԿ նախագահ Ալեքսան Ավետիսյանն ինձ ասեց, որ ես չեմ մեկնելու Ատլանտա։ Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչ շոու էին կազմակերպել։ ՀԱՕԿ նախագահն ասեց, որ դոպինգ եմ օգտագործել։ Բայց նման բան չկար։ Ես երբեք դոպինգ չեմ օգտագործել։ Երբ ես ապացույցներ պահանջեցի, ինձ ասեցին, որ թուղթը չկա, այրվել է։ Իբր թուղթը եկել էր Հունգարիայից։ Ի դեպ, հունգարացի ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ ինձ մրցումների ժամանակ չթողեցին մոտենալ այն քաշերին, որը ես ուզում էի։
Իմ կարծիքով` իմ դեմ կազմակերպված կոնկրետ գործողություն կար. անհասկանալի պայմաններում մեկնեցի Ատլանտա ու մասնակցեցի օլիմպիական մրցաշարին։ Ես հետո պատրաստվում էի նաև Սիդնեյի 2000 թվականի մրցումներին։ Ավելի ուժեղ էի, քան 1992 թվականին։ Բայց ուսիս վնասվածքը, որը մինչև օրս զգում եմ, խանգարեց մրցումերին։
© Sputnik / Andranik GhazaryanԻսրայել Միլիտոսյանն ու Sputnik Արմենիայի թղտակից Խաչիկ Չախոյանը
Իսրայել Միլիտոսյանն ու Sputnik Արմենիայի թղտակից Խաչիկ Չախոյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Իսրայել Միլիտոսյանն ու Sputnik Արմենիայի թղտակից Խաչիկ Չախոյանը
Իսրայել Միլիտոսյանը հիմա էլ չի հեռացել ծանրամարտից։ 1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերում վեցերորդ տեղը զբաղեցնելուց հետո նա անցել է մարզչական աշխատանքի։ Իսկ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան դպրոցը անվանվեց ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անունով։
Լրահոս
0