https://arm.sputniknews.ru/20211217/9-amisneri-yntacqum-hajtnabervel-e-tmramijocneri-het-kapvats-hancagortsutjan-1050-depq-36604972.html
9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1050 դեպք
9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1050 դեպք
Sputnik Արմենիա
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության երրորդ բաժնի պետի տեղակալ... 17.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-17T15:11+0400
2021-12-17T15:11+0400
2021-12-17T17:47+0400
հայաստան
հհ ոստիկանություն
թմրանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36602757_0:0:862:485_1920x0_80_0_0_3121987c82e79d17ece180668e6ee937.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ–ում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը կրում է շարունակական բնույթ, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նշեց ոստիկանության փոխգնդապետ Արսեն Թադևոսյանը։«Ամենամեծ շրջանառությունը կապված է մարիխուանայի հետ, թեև վերջին տարիներին աճել է նաև մեթամֆետամինի տարածումը, որի շրջանառության ծավալները մեծացել են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր թմրամիջոց առանձնանում է իր յուրահատկություններով, ազդեցության աստիճանով, թեև ներերակային ճանապարհով թմրանույթեր ընդունողները չեն նախընտրում մետանֆետամին տեսակը։ Վերջինս ավելի հաճախ հայտնվում է երիտասարդների մոտ, նրանց չի կանգնեցնում նույնիսկ թմրամիջոցների բարձր գինը»,– ասաց ոստիկանության փոխգնդապետը։ Կարկանդակների մեջ թմրանյութեր են դրել ու փորձել փոխանցել «Արմավիր» ՔԿՀ–ի բանտարկյալինԹադևոսյանի տեղեկացմամբ` մեթամֆետամինն ու տարաբնույթ թմրամիջոցները Հայաստան ներկրվում են տարբեր երկրներից տարբեր եղանակներով, ընդ որում` թմրանյութերը ոչ թե բերվում են կոնկրետ երկիր, այլ տարանցիկության սկզբունքով շրջանառվում են ամենուր։«Թմրամիջոցեր ձեռք բերելու կամ պահելու առթիվ անձը սովորաբար ենթարկվում է վարչական պատասխանատվության, բայց արարքը քրեորեն պատժելի է դառնում կախված չափաքանակի ընդունումից կամ տարածումից։ Մեզ համար էական չէ` թմրանյութերի քանակը մեծ է, թե փոքր, որովհետև ամենաչնչին չափաքանակի ձեռքբերումը, օգտագործումն ու պահումն ունենում է իրավական հետևանքներ։ Վարչական պատասխանատվությունը ներառում է ոչ միայն տուգանվելու բաղադրիչը, այլև տվյալ անձը հետագայում կանգնում է շատ այլ խնդիրների առջև։ Թմրամիջոցի թեկուզ մեկանգամյա օգտագործումը կարող է մարդու համար լինել ճակատագրական թե՛ առողջական, թե՛ իրավական առումով»,– ասաց ոստիկանության փոխգնդապետը։Վարչական տուգանքի չափը կազմում է 100–200 հազար դրամ, թեև կան նաև այլ միջոցներ. օրինակ անձը հետագայում կարող է զրկվել վարորդական իրավունքից։ Թմրամիջոցների գործածումն ավելի շատ տարածված է քաղաքային բնակավայրերում, և այդ տեսանկյունից Երևանը բնականաբար իր մեծ բնակչությամբ ու խտությամբ ավելի մեծ թիրախ է հանդիսանում, իսկ մարզերում թմրանյութերի տարածումն ունի անհամեմատ փոքր ծավալներ։«Ներկայումս ոստիկանության հիմնական խնդիրներից մեկն էլ համացանցով, տելեգրամյան ալիքներով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է, ինչը նոր մարտահրավեր է։ ՀՀ ոստիկանությունը փորձում է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել առավելագույն վերահսկելիություն։ Անհրաժեշտության դեպքում կատարվում են նաև օրենսդրական փոփոխություններ, որպեսզի նշված տեսակի հանցագործության դեմ պայքարն ու հակազդումը լինի ավելի արդյունավետ, որպեսզի բացահայտվեն ոչ միայն թմրանյութեր օգտագործողներն ու վաճառողները, այլև այդ ամբողջ առևտուրը կազմակերպող և ցանցային գործունեություն ծավալող անձինք։ Այդ հարցում կիրառվում է նաև արտասահմանյան իրավապահ մարմինների աշխատանքային փորձը»,– նշեց ոստիկանության փոխգնդապետը։ ՀՀ դատախազության պատասխանը Ալիևին. ներկայացվել են թմրանյութերի շրջանառության տվյալներըՆշենք, որ ոստիկանության կողմից ներկայացված վիճակագրության համաձայն` 2021 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործության 1050 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 931–ի դիմաց։2021 թվականի ինը ամիսների ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 593 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 545 գր հոգեմետ նյութեր, 15 կգ պրեկուրսորներ։Նույն ժամանակահատվածում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով քրեական պատասխանատվության է ենթարկվել 340 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատասխանատվության ենթարկվածների թիվը կազմել է 317։Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից ներկայացված տվյալների համաձայն` 2021 թվականի հունվարի դրությամբ Հայաստանում կար տարատեսակ թմրամիջոցներ օգտագործող 7392 անձ։
https://arm.sputniknews.ru/20211122/erevanum-29-amja-aghjiky-tmranjut-e-iracrel-na-berman-e-entarkvel-35618513.html
https://arm.sputniknews.ru/20211118/metrvoji-kajaranneric-mekum-gtnvvogh-18-amja-tghaji-mvot-hajtnabervel-e-tmranjut-ev-danak-35499971.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36602757_7:0:854:635_1920x0_80_0_0_e33226aac75f8c3b7142568d989daf6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ոստիկանություն, թմրանյութ
հայաստան, հհ ոստիկանություն, թմրանյութ
9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1050 դեպք
15:11 17.12.2021 (Թարմացված է: 17:47 17.12.2021) ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության երրորդ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վիճակագրական տվյալներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ–ում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը կրում է շարունակական բնույթ,
Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նշեց ոստիկանության փոխգնդապետ Արսեն Թադևոսյանը։
«Ամենամեծ շրջանառությունը կապված է մարիխուանայի հետ, թեև վերջին տարիներին աճել է նաև մեթամֆետամինի տարածումը, որի շրջանառության ծավալները մեծացել են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր թմրամիջոց առանձնանում է իր յուրահատկություններով, ազդեցության աստիճանով, թեև ներերակային ճանապարհով թմրանույթեր ընդունողները չեն նախընտրում մետանֆետամին տեսակը։ Վերջինս ավելի հաճախ հայտնվում է երիտասարդների մոտ, նրանց չի կանգնեցնում նույնիսկ թմրամիջոցների բարձր գինը»,– ասաց ոստիկանության փոխգնդապետը։
Թադևոսյանի տեղեկացմամբ` մեթամֆետամինն ու տարաբնույթ թմրամիջոցները Հայաստան ներկրվում են տարբեր երկրներից տարբեր եղանակներով, ընդ որում` թմրանյութերը ոչ թե բերվում են կոնկրետ երկիր, այլ տարանցիկության սկզբունքով շրջանառվում են ամենուր։
«Թմրամիջոցեր ձեռք բերելու կամ պահելու առթիվ անձը սովորաբար ենթարկվում է վարչական պատասխանատվության, բայց արարքը քրեորեն պատժելի է դառնում կախված չափաքանակի ընդունումից կամ տարածումից։ Մեզ համար էական չէ` թմրանյութերի քանակը մեծ է, թե փոքր, որովհետև ամենաչնչին չափաքանակի ձեռքբերումը, օգտագործումն ու պահումն ունենում է իրավական հետևանքներ։ Վարչական պատասխանատվությունը ներառում է ոչ միայն տուգանվելու բաղադրիչը, այլև տվյալ անձը հետագայում կանգնում է շատ այլ խնդիրների առջև։ Թմրամիջոցի թեկուզ մեկանգամյա օգտագործումը կարող է մարդու համար լինել ճակատագրական թե՛ առողջական, թե՛ իրավական առումով»,– ասաց ոստիկանության փոխգնդապետը։
Վարչական տուգանքի չափը կազմում է 100–200 հազար դրամ, թեև կան նաև այլ միջոցներ. օրինակ անձը հետագայում կարող է զրկվել վարորդական իրավունքից։ Թմրամիջոցների գործածումն ավելի շատ տարածված է քաղաքային բնակավայրերում, և այդ տեսանկյունից Երևանը բնականաբար իր մեծ բնակչությամբ ու խտությամբ ավելի մեծ թիրախ է հանդիսանում, իսկ մարզերում թմրանյութերի տարածումն ունի անհամեմատ փոքր ծավալներ։
«Ներկայումս ոստիկանության հիմնական խնդիրներից մեկն էլ համացանցով, տելեգրամյան ալիքներով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է, ինչը նոր մարտահրավեր է։ ՀՀ ոստիկանությունը փորձում է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել առավելագույն վերահսկելիություն։
Անհրաժեշտության դեպքում կատարվում են նաև օրենսդրական փոփոխություններ, որպեսզի նշված տեսակի հանցագործության դեմ պայքարն ու հակազդումը լինի ավելի արդյունավետ, որպեսզի բացահայտվեն ոչ միայն թմրանյութեր օգտագործողներն ու վաճառողները, այլև այդ ամբողջ առևտուրը կազմակերպող և ցանցային գործունեություն ծավալող անձինք։ Այդ հարցում կիրառվում է նաև արտասահմանյան իրավապահ մարմինների աշխատանքային փորձը»,– նշեց ոստիկանության փոխգնդապետը։
Նշենք, որ ոստիկանության կողմից ներկայացված վիճակագրության համաձայն` 2021 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործության 1050 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 931–ի դիմաց։
2021 թվականի ինը ամիսների ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 593 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 545 գր հոգեմետ նյութեր, 15 կգ պրեկուրսորներ։
Նույն ժամանակահատվածում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով քրեական պատասխանատվության է ենթարկվել 340 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատասխանատվության ենթարկվածների թիվը կազմել է 317։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից ներկայացված տվյալների համաձայն` 2021 թվականի հունվարի դրությամբ Հայաստանում կար տարատեսակ թմրամիջոցներ օգտագործող 7392 անձ։