https://arm.sputniknews.ru/20211216/nikvol-pashinjann-u-ilham-alievy-pajmanavvorvatsutjun-en-dzerq-berel-36536272.html
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` փորձելու են ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ։ 16.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-16T11:30+0400
2021-12-16T11:30+0400
2021-12-16T12:05+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/23/22072361_0:0:1001:563_1920x0_80_0_0_f0bc3847b9100c659e263cc2bcc1ba38.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփումները շարունակելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Փաշինյանն այդ մասին ասաց կառավարության այսօրվա նիստում։Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:Հանդիպումից հետո Փաշինյանը Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը` երկաթուղին կվերագործարկվի և կգործի սահմանային ու մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։Դեկտեմբերի 15-ին էլ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/23/22072361_0:0:889:667_1920x0_80_0_0_ff421d08178348983355274ac336abb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, իլհամ ալիև
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, իլհամ ալիև
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել
11:30 16.12.2021 (Թարմացված է: 12:05 16.12.2021) ՀՀ վարչապետի խոսքով` փորձելու են ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփումները շարունակելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Փաշինյանն այդ մասին ասաց կառավարության այսօրվա նիստում։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ, որ շփումները կշարունակենք մեր օրակարգի հարցերի շուրջ՝ փորձելով ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ: Այսինքն` համաձայնեցնել և հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ
Շառլ Միշելը Բրյուսելում ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Հանդիպումից հետո Փաշինյանը
Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը` երկաթուղին կվերագործարկվի և կգործի սահմանային ու մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։