Հայկ Մարությանին է ներկայացվել Աջափնյակում բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագիրը
17:15 16.12.2021 (Թարմացված է: 17:21 16.12.2021)
© Photo : press office of Yerevan municipalityՀայկ Մարությանին է ներկայացվել Աջափնյակում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագիրը
© Photo : press office of Yerevan municipality
Բաժանորդագրվել
Նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագիրը շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում է ենթադրում։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ընկերության ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի հ. 320 և 322 հասցեներում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագրի ընթացքը: Նշվել է, որ մշակվել է միջազգային կարգի բիզնես ծրագիր, որը ենթադրում է շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում: Նախագիծն ամբողջությամբ կիրականացվի մի քանի փուլով»,– նշված է հաղորդագրության մեջ:
© Photo : press office of Yerevan municipalityՀայկ Մարությանին է ներկայացվել Աջափնյակում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագիրը
Հայկ Մարությանին է ներկայացվել Աջափնյակում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագիրը
© Photo : press office of Yerevan municipality
Բնակելի համալիրներից բացի, տարածքում նախատեսված է դպրոցների, մանկապարտեզների կառուցում, ջրային մակերեսի ստեղծում, 11 հա կանաչ գոտու վրա անտառպուրակի հիմնում, որի աշխատանքներն, ի դեպ, արդեն մեկնարկել են:
Ընդգծելով քաղաքի համաչափ զարգացման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ համայնքը կարևորում է կառուցապատման նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումը քաղաքի տարբեր վարչական շրջաններում:
Միևնույն ժամանակ Մարությանը շեշտել է, որ համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, որոնք քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև ենթակառուցվածքային կարևոր խնդիրներ:
© Photo : press office of Yerevan municipality Հայկ Մարության
Հայկ Մարության
© Photo : press office of Yerevan municipality