https://arm.sputniknews.ru/20211216/erevanum-rus-hajkakan-barekamutjany-nvirvats-hushardzani-kteghadrvi-36574343.html
Երևանում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձան կտեղադրվի
Երևանում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձան կտեղադրվի
Sputnik Արմենիա
Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը։ 16.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-16T20:33+0400
2021-12-16T20:33+0400
2021-12-16T20:38+0400
հայաստան
ռուսաստան
աժ (ազգային ժողով)
հուշարձան
երևան
պետդումա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28882582_0:62:1600:962_1920x0_80_0_0_f41fb6a4e04118a6ab5f20281868c3d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Ռուսաստանի հրապարակում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձանի կտեղադրվի։ Հուշարձանի տեղադրմանն աջակցելու որոշում է կայացվել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստին։Նշենք, որ Ռուսաստանի հրապարակը Երևանի քաղաքապետարանին հարող հրապարակն է, որը այդ անվանումը ստացել է 2008-ին։Անդրադարձ է կատարվել երկկողմ հումանիտար համագործակցության հեռանկարներին, Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր, բարձրացվել է ռուսալեզու ուսումնական ձեռնարկների ու դասագրքերի համալրման հարցը, կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը, թատերական փառատոնների անցկացումը: Միջխորհրդարանական հանձնաժողովին առընթեր կստեղծվի փորձագիտական խորհուրդ, որը կհամալրեն տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետները:ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նիստի ժամանակ նշել է, որ այժմ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջան է: Նա անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ հումանիտար բազմաթիվ հարցեր դեռևս չեն լուծվել: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Արցախի խնդիրների լուծման հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից է, և ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար ունի կարևոր նշանակություն:Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի վետերանները պարենային փաթեթներ կստանան. ԿարապետյանՆիստին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:Նիստի ավարտին հաստատվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 2022թ. աշխատանքային պլանը: Հանձնաժողովի 34-րդ նիստը կանցկացվի Հայաստանում` հաջորդ տարի:
https://arm.sputniknews.ru/20211125/inchn-e-kapum-erevanin-ev-mvoskvajin-mvoskvaji-tan-tnoren-vahram-karapetjani-asulisy-35714913.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28882582_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ea36d7def52eca60e8b4041926bd1219.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, աժ (ազգային ժողով), հուշարձան, երևան, պետդումա
հայաստան, ռուսաստան, աժ (ազգային ժողով), հուշարձան, երևան, պետդումա
Երևանում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձան կտեղադրվի
20:33 16.12.2021 (Թարմացված է: 20:38 16.12.2021) Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Ռուսաստանի հրապարակում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձանի կտեղադրվի։ Հուշարձանի տեղադրմանն աջակցելու որոշում է կայացվել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստին։
Նշենք, որ Ռուսաստանի հրապարակը Երևանի քաղաքապետարանին հարող հրապարակն է, որը այդ անվանումը ստացել է 2008-ին։
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստին քննարկվել են նաև միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, երկկողմ հումանիտար կապերը, միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, երիտասարդական ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել երկկողմ հումանիտար համագործակցության հեռանկարներին, Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր, բարձրացվել է ռուսալեզու ուսումնական ձեռնարկների ու դասագրքերի համալրման հարցը, կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը, թատերական փառատոնների անցկացումը: Միջխորհրդարանական հանձնաժողովին առընթեր կստեղծվի փորձագիտական խորհուրդ, որը կհամալրեն տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետները:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նիստի ժամանակ նշել է, որ այժմ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջան է: Նա անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ հումանիտար բազմաթիվ հարցեր դեռևս չեն լուծվել: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Արցախի խնդիրների լուծման հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից է, և ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար ունի կարևոր նշանակություն:
Նիստին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նիստի ավարտին հաստատվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 2022թ. աշխատանքային պլանը: Հանձնաժողովի 34-րդ նիստը կանցկացվի Հայաստանում` հաջորդ տարի: