https://arm.sputniknews.ru/20211216/44-orja-paterazmin-turqiaji-masnakcutjan-hajcvov-miedum-qnnutjun-e-sksvats-kirakvosjan-36543310.html
44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության հայցով ՄԻԵԴ–ում քննություն է սկսված. Կիրակոսյան
44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության հայցով ՄԻԵԴ–ում քննություն է սկսված. Կիրակոսյան
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 16-ին ՀՀ–ն ընդդեմ Ադրբեջանի հայց էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որտեղ ևս Հայաստանի շահերը ներկայացնում է ՀՀ ներկայացուցիչն ու... 16.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-16T14:19+0400
2021-12-16T14:19+0400
2021-12-16T14:21+0400
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
թուրքիա
արթուր խաչատրյան
աժ (ազգային ժողով)
եղիշե կիրակոսյան
վարձկաններ
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_0:160:3077:1890_1920x0_80_0_0_e179edbda301d5533fedd6403a5b06a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։Դրանով առաջարկվում է ընդլայնել ՄԻԵԴ ներկայացուցչի իրավասությունները, քանի որ այսօր էլ նա իրականում Հայաստանը ներկայացնում է ոչ միայն ՄԻԵԴ–ում, այլև միջազգային իրավական այլ ատյաններում։Իր ելույթում Կիրակոսյանը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ–ն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որտեղ ևս Հայաստանի շահերը ներկայացնելու է ՀՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչի գրասենյակը։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանն ունի բավական իրավական հիմքեր` 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության հարցով ևս միջազգային ատյան դիմելու համար։«Թուրքիայի դեմ մենք ունենք ներկայացված գանգատ` ՄԻԵԴ–ում, ս.թ. մայիսի 9-ին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածության, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման ու տեղափոխման միջոցով անմիջական ներգրավվածության փաստերին։ Այսինքն` ներկայացվել են ապացույցներ»,– ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ գանգատն այս պահին գտնվում է դատարանում, քննվում է պալատներից որևէ մեկին փոխանցելու հարցը։Այլ մանրամասներ ՄԻԵԴ ներկայացուցիչը չցանկացավ ժամանակից շուտ բացահայտել։
https://arm.sputniknews.ru/20211211/adrbejany-khvoshtangvats-haj-gerun-30-000-evrvo-kvtshari-miedi-vorvoshumy-mtel-e-uzhi-mej-36330420.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_60c9987d13146252a9b4140ff96a9162.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), թուրքիա, արթուր խաչատրյան, աժ (ազգային ժողով), եղիշե կիրակոսյան, վարձկաններ, արցախյան պատերազմ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), թուրքիա, արթուր խաչատրյան, աժ (ազգային ժողով), եղիշե կիրակոսյան, վարձկաններ, արցախյան պատերազմ
44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության հայցով ՄԻԵԴ–ում քննություն է սկսված. Կիրակոսյան
14:19 16.12.2021 (Թարմացված է: 14:21 16.12.2021) Սեպտեմբերի 16-ին ՀՀ–ն ընդդեմ Ադրբեջանի հայց էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որտեղ ևս Հայաստանի շահերը ներկայացնում է ՀՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչի գրասենյակը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։
Դրանով առաջարկվում է ընդլայնել ՄԻԵԴ ներկայացուցչի իրավասությունները, քանի որ այսօր էլ նա իրականում Հայաստանը ներկայացնում է ոչ միայն ՄԻԵԴ–ում, այլև միջազգային իրավական այլ ատյաններում։
ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ օրենքի նախագծում առաջարկվում է «միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ» ձևակերպումը։
Իր ելույթում Կիրակոսյանը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ–ն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որտեղ ևս Հայաստանի շահերը ներկայացնելու է ՀՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչի գրասենյակը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանն ունի բավական իրավական հիմքեր` 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության հարցով ևս միջազգային ատյան դիմելու համար։
11 դեկտեմբերի 2021, 14:06
«Թուրքիայի դեմ մենք ունենք ներկայացված գանգատ` ՄԻԵԴ–ում, ս.թ. մայիսի 9-ին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածության, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման ու տեղափոխման միջոցով անմիջական ներգրավվածության փաստերին։ Այսինքն` ներկայացվել են ապացույցներ»,– ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ գանգատն այս պահին գտնվում է դատարանում, քննվում է պալատներից որևէ մեկին փոխանցելու հարցը։
Այլ մանրամասներ ՄԻԵԴ ներկայացուցիչը չցանկացավ ժամանակից շուտ բացահայտել։