00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի արդարադատության նախարարը ՀՀ կայցելի. նա ընդունել է Կարեն Անդրեասյանի հրավերը

© Photo : official site of the Ministry of Justice of RAՀայաստանի Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ (15 դեկտեմբերի, 2021թ). Վենետիկ
Հայաստանի Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ (15 դեկտեմբերի, 2021թ). Վենետիկ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Բաժանորդագրվել
Կարեն Անդրեասյանը մատնանշել է Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը տեղայնացնելու Հայաստանի հետաքրքրությունը:
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Վենետիկում կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերը՝ այցելել Հայաստան. տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Անդրեասյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մատնանշելով Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը տեղայնացնելու Հայաստանի հետաքրքրությունը:
Վրացի պաշտոնյան էլ ընդունել է Հայաստան գալու հրավերը, որպեսզի տեղում նախանշվեն բարեփոխումների ուղղությունները և քննարկեն հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելու մանրամասները։
Հիշեցնենք, որ Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները
Լրահոս
0