https://arm.sputniknews.ru/20211215/sejran-ohanjany-nerkajacel-e-datakhazutjun-36493413.html
Սեյրան Օհանյանը ներկայացել է դատախազություն
Սեյրան Օհանյանը ներկայացել է դատախազություն
Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանի ու նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գույքերի վրա կալանք է դրվել։ 15.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-15T14:23+0400
2021-12-15T14:23+0400
2021-12-15T14:24+0400
հհ դատախազություն
սեյրան օհանյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28552911_0:0:1601:901_1920x0_80_0_0_103b637f71361094c3da62517dece3a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ընդդիմադիր պատգամավորը։ Պատգամավորը չցանկացավ մանրամասնել, թե որ գործի համար են իրավապահներն իրեն հրավիրել դատախազություն։ «Իմ դեմ հարուցված քրեական գործերի շրջանակում էին հրավիրել։ Համապատասխան ընթացակարգերի շրջականում կհամագործակցեմ դատախազության հետ։ Հաշվի առնելով նախաքննության ամբողջ ընթացքը, չեմ ցանկանում մանրամասների մասին խոսել»,- ասաց նա։ Օհանյանը նշեց, որ նախորդ շաբաթ` ԱԺ քառօրյա նիստերով պայմանավորված, զբաղված է եղել. ազատ ժամանակ ունենալուն պես ներկայացել է դատախազություն։ Հիշեցնենք, որ դատախազության լրատվական ծառայությունից դեկտեմբերի 8-ին Sputnik Արմենիային հայտնել էին, որ Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել։
https://arm.sputniknews.ru/20211208/eghel-e-tsragrvats-u-ajl-shenqic-hrahangvats-sejran-ohanjany-azhi-mijadepi-masin-36167560.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28552911_79:0:1502:1067_1920x0_80_0_0_081dd6c2ba2d4b0f8fee5d92c0512185.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, սեյրան օհանյան, քրեական գործ
հհ դատախազություն, սեյրան օհանյան, քրեական գործ
Սեյրան Օհանյանը ներկայացել է դատախազություն
14:23 15.12.2021 (Թարմացված է: 14:24 15.12.2021) Սեյրան Օհանյանի ու նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գույքերի վրա կալանք է դրվել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ընդդիմադիր պատգամավորը։
Պատգամավորը չցանկացավ մանրամասնել, թե որ գործի համար են իրավապահներն իրեն հրավիրել դատախազություն։
«Իմ դեմ հարուցված քրեական գործերի շրջանակում էին հրավիրել։ Համապատասխան ընթացակարգերի շրջականում կհամագործակցեմ դատախազության հետ։ Հաշվի առնելով նախաքննության ամբողջ ընթացքը, չեմ ցանկանում մանրամասների մասին խոսել»,- ասաց նա։
Օհանյանը նշեց, որ նախորդ շաբաթ` ԱԺ քառօրյա նիստերով պայմանավորված, զբաղված է եղել. ազատ ժամանակ ունենալուն պես ներկայացել է դատախազություն։
Հիշեցնենք, որ դատախազության լրատվական ծառայությունից դեկտեմբերի 8-ին
Sputnik Արմենիային հայտնել էին, որ Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել։