00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Ալիևը Արցախում իրադրության սրացումից հետո 1–ին անգամ խոսել են դեմ առ դեմ. ԶԼՄ

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից առաջ (14 դեկտեմբերի, 2021թ): Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից առաջ (14 դեկտեմբերի, 2021թ): Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից առաջ (14 դեկտեմբերի, 2021թ): Բրյուսել
Բաժանորդագրվել
Հաղորդվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպումից հետո:
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականին Արցախում իրավիճակը սրվելուց հետո առաջին անգամ առանձնազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այո, դա ճիշտ է։ Նրանց համար կարևոր էր, որպեսզի դեմ առ դեմ շփվեն»,– ասել է Շառլ Միշելը` պատասխանելով լրագրողների այն հարցին` արդյոք բանակցությունների ժամանակ նա կարճ ժամանակով դուրս է եկել, որպեսզի Փաշինյանին ու Ալիևին հնարավորություն տա առանձին զրուցելու։

Թե ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը միմյանց հետ, դեռ հայտնի չէ, բայց Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի ու Ալիևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ, որ Բրյուսելում հաստատվել է Ադրբեջանի հետ երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը։
Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
ՀՀ–Ադրբեջան երկաթուղային կապը կգործի սահմանային և մաքսային հսկողության սկզբունքով. Միշել
Հայաստանը տվյալ երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։
ԵՄ-ն էլ, Միշելի խոսքով, փորձագիտական օգնություն է խոստացել սահմանների սահմանազատման ու դելիմիտացիայի հարցում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության հարթակ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Հանդիպումից հետո Փաշինյանը Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը`. երկաթուղին կվերագործարկվի, և այն կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։
Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն այսօր Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Տարածաշրջանում կա երկու ռեալ խաղացող. ի՞նչ կարող է տալ Հայաստանին բրյուսելյան հանդիպումը
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։
Լրահոս
0