https://arm.sputniknews.ru/20211215/davtjann-u-rahimin-andradardzel-en-taratsashrjanum-steghtsvats-anvtangajin-iravitshakin-36504894.html
Դավթյանն ու Ռահիմին անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին
Դավթյանն ու Ռահիմին անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին
Sputnik Արմենիա
Շարմ Էլ Շեյխում անցկացվող համաժողովի 9-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը կարևոր հանդիպումներ է ունենում։ 15.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-15T17:35+0400
2021-12-15T17:35+0400
2021-12-15T17:37+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
արթուր դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0f/36503377_0:78:770:511_1920x0_80_0_0_81abf84c7bacdbb35021cfc7f95715e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Եգիպտոսում հանդիպում է ունեցել Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Շարմ Էլ Շեյխում անցկացվող Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում։Կողմերը շեշտել են ջանքերը համատեղելու, ահաբեկչության, ինչպես նաև անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում վճռականություն ցուցաբերելու, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում Հայաստանի և Իրանի դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման և սերտացման դինամիկան։ Պլանավորվում են հեռանկարային նոր համատեղ միջոցառումներ՝ միտված հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման, թմրամիջոցների մաքսանենգության և շրջանառության, ապօրինի սահմանահատումների դեպքերով քրգործերի քննության արդյունավետության բարձրացմանը:Հիշեցնենք, որ Շարմ Էլ Շեյխում ընթացող համաժողովի շրջանակում Դավթյանը հանդիպում էր ունեցել նաև Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեի հետ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0f/36503377_0:5:770:583_1920x0_80_0_0_8414cef9c37c814fc6a7097c58a85208.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, արթուր դավթյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, արթուր դավթյան
Դավթյանն ու Ռահիմին անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին
17:35 15.12.2021 (Թարմացված է: 17:37 15.12.2021) Շարմ Էլ Շեյխում անցկացվող համաժողովի 9-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը կարևոր հանդիպումներ է ունենում։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Եգիպտոսում հանդիպում է ունեցել Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Շարմ Էլ Շեյխում անցկացվող Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում։
«Դավթյանը և Ռահիմին մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, դրանով պայմանավորված՝ շարունակվող լարվածությունից տուժող տարածաշրջանի բնակչության կենսական իրավունքների պաշտպանության ի հայտ եկող մարտահրավերների, խոչընդոտների կապակցությամբ: Առաջնային է համարվել տևական կայունության և խաղաղության ապահովումը, կողմերը վերահաստատել են իրենց սկզբունքային մոտեցումը տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու հարցում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը շեշտել են ջանքերը համատեղելու, ահաբեկչության, ինչպես նաև անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում վճռականություն ցուցաբերելու, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում
Հայաստանի և Իրանի դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման և սերտացման դինամիկան։ Պլանավորվում են հեռանկարային նոր համատեղ միջոցառումներ՝ միտված հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման, թմրամիջոցների մաքսանենգության և շրջանառության, ապօրինի սահմանահատումների դեպքերով քրգործերի քննության արդյունավետության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ Շարմ Էլ Շեյխում ընթացող համաժողովի շրջանակում Դավթյանը հանդիպում էր ունեցել նաև Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեի հետ: