00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման հարցը Լաչինի միջանցքի հետ. Օհանյան

© Sputnik / Aram NersesyanРемонтно-строительные работы на альтернативной дороге в Сюнике
Ремонтно-строительные работы на альтернативной дороге в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ ապաշրջափակումը` առանց հստակեցված պայմանների, մեծ վնաս է հասցնելու ՀՀ–ին ու ԱՀ–ին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի միապետ Ալիևը շարունակում է ՀՀ իշխանության նկատմամբ ճնշումներ կիրառելու` պատերազմով սկսած գործընթացը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի մասին» Ալիևի երեկվա հայտարարությունը, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Որևէ կերպ չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման հարցը Լաչինի միջանցքի հետ, որը գոյություն ունի Արցախի ժողովրդի` իր իսկ պատմական տարածքում կենսունակության, անվտանգության ապահովման նպատակով»,– ասաց Օհանյանը։
Լաչինի նոր ճանապարհի կառուցման բանակցություններին Հայաստանը չի մասնակցում. Փաշինյան
Ընդդիմադիր գործիչը նաև շեշտեց, որ իրենք մշտապես ասել են, որ ապաշրջափակումը` առանց հստակեցված պայմանների, առանց անվտանգության, տնտեսական համակարգերի ու ժողովրդագրական խնդիրների ճշգրիտ ուսումնասիրությունների, մեծ վնաս է հասցնելու ՀՀ–ին ու ԱՀ–ին։
«Ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակումը բերելու է ՀՀ–ի խորը շրջափակման` տնտեսական ճնշմամբ, ու ժողովրդագրական պատկերի փոփոխության»,– ասաց Օհանյանը։
Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Արցախը պետք է Հայաստանի հետ չվերահսկվող սահման ունենա. Բեգլարյանը՝ Լաչինի միջանցքի մասին
«Ադրբեջանի նախագահի փորձերը` տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ, որևէ աղերս չունեն մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի են Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,– նշել էր նա։
Նույն օրը Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Զանգեզուրի ու Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։
Տեղեկատվական խայծեր. կիսաակնարկներ. ինչո՞ւ են թուրքերը որոշել հաշտվել Հայաստանի հետ
Ալիևը հայտարարել էր, թե 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգ և անխոչընդոտ կապը Ղարաբաղի և Հայաստանի միջև, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ և անխոչընդոտ կապը Ադրբեջանի ու Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջև։
Լրահոս
0