00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ ստորագրելու. Մարությանին անվստահություն հայտնելու հարցում «Իմ քայլում» կոնսենսուս չկա

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ավագանու նիստ
Երևանի ավագանու նիստ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Երևանի ավագանու նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու ոչ բոլոր անդամներն են տեղյակ, թե ինչ գործընթաց է սկսվել Մարությանին պաշտոնից ազատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներից ոչ բոլորն են կողմ, որ քաղաքապետ Հայկ Մարությանը դադարեցնի իր պաշտոնավարումը։
Հայտնել էինք, որ News.am-ի հետ զրույցում ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն ասել էր, թե Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
Ինչու էին ընդվզել վարորդները. պատճառը փո՞ղն է, թե՞ Մարությանը չի գոհացնում իշխանությանը
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ գործընթացի մասին և ինքը չի ստորագրել որևէ բան։
Ավագանու մեկ այլ անդամ` Պավել Սարգսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ գործընթացին դեմ է, ինչի մասին գործընկերները տեղյակ են։
«54 հոգանոց խմբակցությունում չեն կարող բոլորը համակարծիք լինել»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ այլ մանրամասների տեղյակ չէ։
Իսկ ահա, Պավել Մազմանյանն էլ հակիրճ ասաց` չի ստորագրել և չի ստորագրելու նման բան։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն էլ Facebook–ի իր էջում գրել է, որ չի մասնակցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի:

«Ավելին՝ անվստահություն հայտնելու պատճառ չունեմ: Դրական եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը և կարծում եմ, որ նա արդյունավետորեն կյանքի է կոչում երևանցու առաջ ստանձնած իր պարտավորությունները: Առայժմ այսքանը»,–գրել է նա:

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում աջակցություն է հայտնել Հայկ Մարությանին։
Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի: Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում: Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու է վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել: Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող»,–հորդորել է Աբգարյանը:
Նա նշել է, որ Մարությանի արածն անպայման գնահատող կգտնվի։
Միքայելյան. Մարությանի դեմ հոդվածը կարող էին պատվիրել նաև իշխանական թևի նրա մրցակիցները - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
ՌԱԴԻՈ
Իշխող ուժի ներսում կան հակասություններ. քաղաքագետը` Հայկ Մարությանի շուրջ ծավալվողի մասին
Նշենք, որ դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեց լուրերը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Նրա խոսքով՝ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցնում է` Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։
Լրահոս
0