https://arm.sputniknews.ru/20211214/stambulum-ezhan-haci-herter-en-liran-sharunakum-e-ankum-aprel-qaghaqapety-dzhgvoh-e-36447974.html
Ստամբուլում էժան հացի հերթեր են, լիրան շարունակում է անկում ապրել. քաղաքապետը դժգոհ է
Ստամբուլում էժան հացի հերթեր են, լիրան շարունակում է անկում ապրել. քաղաքապետը դժգոհ է
Sputnik Արմենիա
Այսպես կոչված «ժողովրդական հացը» Ստամբուլի փողոցային կրպակներում վաճառվում է 1,25 լիրայով, մինչդեռ գնաճից հետո խանութներում հացը 2.5-3,5 լիրա արժե։ 14.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-14T12:31+0400
2021-12-14T12:31+0400
2021-12-14T12:31+0400
թուրքիա
ստամբուլ
հերթեր
հաց
լիրա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0e/36445471_0:93:1600:994_1920x0_80_0_0_b8fd32727d494565f3a4a0bfd4bd53e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Թուրք օգտատերերը սոցցանցերում Ստամբուլից տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում է էժան հացի համար փողոցներում գոյացած երկար հերթերը։ Այդ հացի գինը սուբսիդավորվում է քաղաքապետարանի կողմից։ Այս առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։«Ցավոք, մեր ժողովուրդն աղքատացել է։ Դա փաստ է։ Բայց ես դեմ եմ մեր հայրենակիցների մասնակցությամբ կադրերի հրապարակումից։ Տեսանյութերում երևում է՝ ինչպես են մարդի հերթ կանգնում էժան հաց գնելու համար», - գրել է Իմամօղլուն Twitter-ում։Նա նշել է, որ մեկ տարվա ընթացքում ալյուրի պարկը 127 լիրայից թանկացել է մինչև 325 լիրա: Ընդ որում, քաղաքապետը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որ Ստամբուլի բնակիչներին էժան հացով ապահովված լինեն։Այսպես կոչված «ժողովրդական հացը» (halk ekmek) փողոցային կրպակներում վաճառվում է 1,25 լիրայով, մինչդեռ խանութներում գնաճից հետո հացը 2,5-3,5 լիրա է դարձել:Թուրքական ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց գերազանցել է 14 լիրան։ Մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան էժանացել է գրեթե 40 տոկոսով։Հիշեցնենք` Ժողովրդահանրապետական կուսակցության և Լավ կուսակցության առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել են ոչ կոմպետենտ լինելու մեջ։ Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։Սակայն Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջը` հայտարարելով, որ ընտրությունները կանցկացվեն նախանշված ժամկետում, այսինքն` 2023 թվականի հունիսին։ Ավելին, նա ասել է, որ պետք է շարունակել տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը, որ հենց դրա շնորհիվ հնարավոր կլինի տնտեսական աճի հասնել։
թուրքիա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0e/36445471_177:0:1600:1067_1920x0_80_0_0_808147bb19f46cb4ce59c0bdf3d01ae3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ստամբուլ, հերթեր, հաց, լիրա
թուրքիա, ստամբուլ, հերթեր, հաց, լիրա
Ստամբուլում էժան հացի հերթեր են, լիրան շարունակում է անկում ապրել. քաղաքապետը դժգոհ է
Այսպես կոչված «ժողովրդական հացը» Ստամբուլի փողոցային կրպակներում վաճառվում է 1,25 լիրայով, մինչդեռ գնաճից հետո խանութներում հացը 2.5-3,5 լիրա արժե։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Թուրք օգտատերերը սոցցանցերում Ստամբուլից տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում է էժան հացի համար փողոցներում գոյացած երկար հերթերը։ Այդ հացի գինը սուբսիդավորվում է քաղաքապետարանի կողմից։ Այս առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
«Ցավոք, մեր ժողովուրդն աղքատացել է։ Դա փաստ է։ Բայց ես դեմ եմ մեր հայրենակիցների մասնակցությամբ կադրերի հրապարակումից։ Տեսանյութերում երևում է՝ ինչպես են մարդի հերթ կանգնում էժան հաց գնելու համար», - գրել է Իմամօղլուն
Twitter-ում։
Նա նշել է, որ մեկ տարվա ընթացքում ալյուրի պարկը 127 լիրայից թանկացել է մինչև 325 լիրա: Ընդ որում, քաղաքապետը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որ Ստամբուլի բնակիչներին էժան հացով ապահովված լինեն։
Այսպես կոչված «ժողովրդական հացը» (halk ekmek) փողոցային կրպակներում վաճառվում է 1,25 լիրայով, մինչդեռ խանութներում գնաճից հետո հացը 2,5-3,5 լիրա է դարձել:
Թուրքական ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց գերազանցել է 14 լիրան։ Մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան էժանացել է գրեթե 40 տոկոսով։
Հիշեցնենք` Ժողովրդահանրապետական կուսակցության և Լավ կուսակցության առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել են ոչ կոմպետենտ լինելու մեջ։ Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։
Սակայն Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջը` հայտարարելով, որ ընտրությունները կանցկացվեն նախանշված ժամկետում, այսինքն` 2023 թվականի հունիսին։ Ավելին, նա ասել է, որ պետք է շարունակել տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը, որ հենց դրա շնորհիվ հնարավոր կլինի տնտեսական աճի հասնել։