https://arm.sputniknews.ru/20211214/putinn-u-makrvony-qnnarkel-en-gharabaghjan-teman-ev-svochii-erakvoghm-handipman-ardjunqnery-36468690.html
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան թեման և Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան թեման և Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հուսով են, որ Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հանդիպումները ևս օգտակար կլինեն։ 14.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-14T19:03+0400
2021-12-14T19:03+0400
2021-12-14T19:09+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
ֆրանսիա
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36301559_0:0:3072:1728_1920x0_80_0_0_cb8a72ba30cabd096585312490e53f04.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահները հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: Նա պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում իրականացվում հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումների իրականացումը:Զրուցակիցները հույս են հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի` դեկտեմբերի 15-ին Եվրամիության կառույցների ղեկավարների հետ կայանալիք հանդիպումը նույնպես օգտակար կլինի, նրանք խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) աշխատանքի ակտիվացման նպատակահարմարության մասին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել են Բրյուսել։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այնուհետև նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում մասնակցելու է Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։Հիշեցնենք, որ բրյուսելյան բանակցություններին նախորդել էր նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել էին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել էր Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
https://arm.sputniknews.ru/20211214/nikvol-pashinjani-u-sharl-misheli-handipumy-meknarkel-e-tesanjut-36467891.html
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36301559_278:0:3009:2048_1920x0_80_0_0_9d094b4ad079bfe323d163a5e9043db6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, ֆրանսիա, էմանուել մակրոն
ռուսաստան, վլադիմիր պուտին, ֆրանսիա, էմանուել մակրոն
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան թեման և Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները
19:03 14.12.2021 (Թարմացված է: 19:09 14.12.2021) Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հուսով են, որ Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հանդիպումները ևս օգտակար կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է
Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահները հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: Նա պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում իրականացվում հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումների իրականացումը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի` դեկտեմբերի 15-ին Եվրամիության կառույցների ղեկավարների հետ կայանալիք հանդիպումը նույնպես օգտակար կլինի, նրանք խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) աշխատանքի ակտիվացման նպատակահարմարության մասին։
14 դեկտեմբերի 2021, 18:47
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել են Բրյուսել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այնուհետև նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում մասնակցելու է Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ բրյուսելյան բանակցություններին նախորդել էր նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:
Եռակողմ հանդիպումից առաջ
Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։
Բանակցությունները տևել էին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել էր Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։