https://arm.sputniknews.ru/20211214/pashinjann-u-mishely-erakvoghm-ardjunavet-banakcutjan-hujs-en-hajtnel-36471159.html
Փաշինյանն ու Միշելը եռակողմ արդյունավետ բանակցության հույս են հայտնել
Փաշինյանն ու Միշելը եռակողմ արդյունավետ բանակցության հույս են հայտնել
Sputnik Արմենիա
Առանձնազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը կարևորել են երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը։ 14.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-14T20:01+0400
2021-12-14T20:01+0400
2021-12-14T20:09+0400
նիկոլ փաշինյան
շառլ միշել
եվրախորհուրդ
բրյուսել
հանդիպում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/11/28319802_0:0:1670:940_1920x0_80_0_0_978219d009562aabf648c934823b953f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Այսօր նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանն են անդրադարձել Բրյուսելում գտնվող Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ Փաշինյանը և Միշելն առանձնազրույց են ունեցել։Փաշինյանն ու Միշելն անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին: Կողմերը կարևորել են Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման:ՀՀ վարչապետը և Շառլ Միշելն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար:Ավելի վաղ հայտնել էինք, որ Միշել-Փաշինյան առանձնազրույցից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Տարածաշրջանում կա երկու ռեալ խաղացող. ի՞նչ կարող է տալ Հայաստանին բրյուսելյան հանդիպումըՄիջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։
https://arm.sputniknews.ru/20211214/nikvol-pashinjani-u-sharl-misheli-handipumy-meknarkel-e-tesanjut-36467891.html
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/11/28319802_0:0:1484:1113_1920x0_80_0_0_b563325b882ea31e0f7e4adce58086af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, շառլ միշել, եվրախորհուրդ, բրյուսել, հանդիպում
նիկոլ փաշինյան, շառլ միշել, եվրախորհուրդ, բրյուսել, հանդիպում
Փաշինյանն ու Միշելը եռակողմ արդյունավետ բանակցության հույս են հայտնել
20:01 14.12.2021 (Թարմացված է: 20:09 14.12.2021) Առանձնազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը կարևորել են երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Այսօր նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանն են անդրադարձել Բրյուսելում գտնվող Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ Փաշինյանը և Միշելն առանձնազրույց են ունեցել։
«Զրուցակիցներն անդրադարձել են այսօր եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Միշելն անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին: Կողմերը կարևորել են Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման:
ՀՀ վարչապետը և Շառլ Միշելն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար:
14 դեկտեմբերի 2021, 18:47
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միշել-Փաշինյան առանձնազրույցից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։