https://arm.sputniknews.ru/20211214/kbn-sharunakum-e-zspel-gnatshy-verafinansavvorman-tvokvosadrujqy-hascvel-e-775i-36448485.html
ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցվել է 7.75%–ի
ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցվել է 7.75%–ի
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ն տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ 14.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-14T12:41+0400
2021-12-14T12:41+0400
2021-12-14T13:41+0400
կենտրոնական բանկ (կբ)
հայաստան
գնաճ
մարտին գալստյան
տոկոսադրույք
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926546_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ac8d50340d336c182e896019213e04f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր` դեկտեմբերի 14-ի նիստում, որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%:Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։ Որոշման մասին առավել մանրամասն մեկնաբանությամբ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդես կգա այսօր ժամը 15։00-ին հրավիրած մամուլի ասուլիսում։Հիշեցնենք` ԿԲ հաստատած վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչ այս պահը 7.25% էր։ Այն վերջին անգամ բարձրացվել էր սեպտեմբերին` 7 տոկոսից բարձրացվելով 7.25%-ի։Ավելի ուշ` նոյեմբերի 17-ին, ԱԺ–ում Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ ՀՀ–ում այդ պահին գրանցված գնաճը 9.1 տոկոս է։Կենտրոնական բանկը 2022-ի պետբյուջեի նախագիծը բավական հավակնոտ է համարումԳնաճի հիմնական պատճառն, ըստ նրա, ամբողջ աշխարհում պարենի բարձր գներն են, բեռնափոխադրումների թանկացումն ու շատ երկրներում այս տարի ստացված ցածր բերքը։Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ն տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։Նշենք, որ 2021թ–ին առաջին անգամ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր փետրվարի 2-ին` 0.25 տոկոսով ` սահմանելով 5.5%:Մինչ այդ` 2020թ–ին, ԿԲ –ն, հակառակը, մի քանի անգամ նվազեցրել էր տոկոսադրույքը` այն հասցնելով 4.25%-ի:
https://arm.sputniknews.ru/20211118/ev-nakhkinum-ev-hima-oligarkhnern-ogtvum-en-aritic-tntesagety-benzini-gnatshi-masin-35490741.html
https://arm.sputniknews.ru/20211117/gnatshy-hasel-e-91-tokvosi-kbi-kankhatesumnern-arajika-amisneri-hamar-lavatesakan-chen-35439115.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926546_55:0:1479:1068_1920x0_80_0_0_015aca81873821174b341936649a1bb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), հայաստան, գնաճ, մարտին գալստյան, տոկոսադրույք
կենտրոնական բանկ (կբ), հայաստան, գնաճ, մարտին գալստյան, տոկոսադրույք
ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցվել է 7.75%–ի
12:41 14.12.2021 (Թարմացված է: 13:41 14.12.2021) Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ն տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր` դեկտեմբերի 14-ի նիստում, որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%:
Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։ Որոշման մասին առավել մանրամասն մեկնաբանությամբ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդես կգա այսօր ժամը 15։00-ին հրավիրած մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք` ԿԲ հաստատած վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչ այս պահը 7.25% էր։ Այն վերջին անգամ բարձրացվել էր սեպտեմբերին` 7 տոկոսից բարձրացվելով 7.25%-ի։
Ավելի ուշ` նոյեմբերի 17-ին, ԱԺ–ում Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ ՀՀ–ում այդ պահին գրանցված գնաճը 9.1 տոկոս է։
Գնաճի հիմնական պատճառն, ըստ նրա, ամբողջ աշխարհում պարենի բարձր գներն են, բեռնափոխադրումների թանկացումն ու շատ երկրներում այս տարի ստացված ցածր բերքը։
Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ն տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Նշենք, որ 2021թ–ին առաջին անգամ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր փետրվարի 2-ին` 0.25 տոկոսով ` սահմանելով 5.5%:
Մինչ այդ` 2020թ–ին, ԿԲ –ն, հակառակը, մի քանի անգամ նվազեցրել էր տոկոսադրույքը` այն հասցնելով 4.25%-ի: