https://arm.sputniknews.ru/20211214/dzer-kjanqi-anbazhaneli-masn-e-arcakhy-hh-nakhagahy-shnvorhavvorel-e-gurgen-meliqjanin-36445104.html
«Ձեր կյանքի անբաժանելի մասն է Արցախը». ՀՀ նախագահը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին
«Ձեր կյանքի անբաժանելի մասն է Արցախը». ՀՀ նախագահը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին
Sputnik Արմենիա
Սարգսյանը շեշտել է, որ մեծ է Մելիքյանի ավանդը մեր երկրում արևելագիտության զարգացման, դիվանագիտական կադրերի պատրաստման գործում: 14.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-14T11:47+0400
2021-12-14T11:47+0400
2021-12-14T11:50+0400
արմեն սարգսյան
ծնունդ
շնորհավորանք
գուրգեն մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0e/36444283_0:79:1600:980_1920x0_80_0_0_ca50a329f0b58982bd21b581a908072e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։«Տասնամյակներ շարունակ մտավորականի Ձեր ուսերին արժանապատվորեն եք տարել հայ երիտասարդներին կրթելու ու հայեցի դաստիարակելու, հայապահպանության դժվարին առաքելության Ձեր բաժինը»,–նշված է հաղորդագրության մեջ:Սարգսյանը շեշտել է, որ մեծ է Մելիքյանի ավանդը մեր երկրում արևելագիտության զարգացման, մասնավորապես, դիվանագիտական կադրերի պատրաստման գործում:Գուրգեն Մելիքյանը 1962 թ. –ից ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում եղել է արևելյան լեզուների բաժնի դասախոս, դոցենտ, պրոֆեսոր։ 1992 - 2017 թթ.`Արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Արժանեցել է «Խոպան հողերի յուրացման» մեդալի` 1965 թ.–ին, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի` 1999 թ.–ին, «Մովսես Խորենացի» մեդալի` 2006 թ.–ին, «Գարեգին Նժդեհ» մեդալի` 2006 թ.–ին, «Մեսրոպ Մաշտոց» (ԼՂՀ) շքանշանի` 2011թ.–ին, իսկ ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչմանն արժանացել է 2012թ.–ին։ Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ադրբեջաներեն լեզուներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0e/36444283_85:0:1509:1068_1920x0_80_0_0_361a8ffafdce2d68c806c88e1fc0bf43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն սարգսյան, ծնունդ, շնորհավորանք, գուրգեն մելիքյան
արմեն սարգսյան, ծնունդ, շնորհավորանք, գուրգեն մելիքյան
«Ձեր կյանքի անբաժանելի մասն է Արցախը». ՀՀ նախագահը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին
11:47 14.12.2021 (Թարմացված է: 11:50 14.12.2021) Սարգսյանը շեշտել է, որ մեծ է Մելիքյանի ավանդը մեր երկրում արևելագիտության զարգացման, դիվանագիտական կադրերի պատրաստման գործում:
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: Տեղեկությունը
հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Տասնամյակներ շարունակ մտավորականի Ձեր ուսերին արժանապատվորեն եք տարել հայ երիտասարդներին կրթելու ու հայեցի դաստիարակելու, հայապահպանության դժվարին առաքելության Ձեր բաժինը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Սարգսյանը շեշտել է, որ մեծ է Մելիքյանի ավանդը մեր երկրում արևելագիտության զարգացման, մասնավորապես, դիվանագիտական կադրերի պատրաստման գործում:
«Ձեր կյանքի անբաժանելի մասն է Արցախը»,–գրել է նախագահը, նկատի ունենալով «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» գործունեությունը, որի շրջանակներում ավելի քան 20 տարի Արցախում իրականացվել են հայրենասիրական-բարեգործական բազմաթիվ միջոցառումներ:
Գուրգեն Մելիքյանը 1962 թ. –ից ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում եղել է արևելյան լեզուների բաժնի դասախոս, դոցենտ, պրոֆեսոր։ 1992 - 2017 թթ.`Արևելագիտության ֆակուլտետի դեկան։
Արժանեցել է «Խոպան հողերի յուրացման» մեդալի` 1965 թ.–ին, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի` 1999 թ.–ին, «Մովսես Խորենացի» մեդալի` 2006 թ.–ին, «Գարեգին Նժդեհ» մեդալի` 2006 թ.–ին, «Մեսրոպ Մաշտոց» (ԼՂՀ) շքանշանի` 2011թ.–ին, իսկ ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչմանն արժանացել է 2012թ.–ին։
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ադրբեջաներեն լեզուներին։