https://arm.sputniknews.ru/20211212/thatsh-e-hishel-bajc-putiny-khvostvovanel-e-vor-masnavvor-ughevvorapvokhadrum-e-irakanacrel-36375167.html
«Տհաճ է հիշել, բայց». Պուտինը խոստովանել է, որ մասնավոր ուղևորափոխադրում է իրականացրել
«Տհաճ է հիշել, բայց». Պուտինը խոստովանել է, որ մասնավոր ուղևորափոխադրում է իրականացրել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը պատմել էր, որ եղել է ժամանակ, երբ մտածել է տաքսու վարորդ աշխատելու մասին։ 12.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-12T12:43+0400
2021-12-12T12:43+0400
2021-12-12T14:57+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
տաքսի
վարորդ
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34263389_0:116:2673:1620_1920x0_80_0_0_5abbf7cf1f8acfa1c7879d06c2eebc97.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1990-ականներին ստիպված է եղել մասնավոր ուղևորափոխադրում իրականացնել։Այս մասին նա պատմել է «Նորագույն պատմություն» ֆիլմի համար տված հարցազրույցում, որը կթողարկվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով դեկտեմբերի 12-ին։Ավելի վաղ՝ 2018 թվականին, երկրի ղեկավարը «Պուտին» ֆիլմի համար տված հարցազրույցում պատմել էր 1990-ականներին տաքսու վարորդ աշխատելու իր մտադրության մասին: Այդ ժամանակ նա խոստովանել էր, որ նման մտքեր են առաջացել այն բանից հետո, երբ քաղաքապետ Անատոլի Սոբչակը պարտվել է նահանգապետի ընտրություններում (Պուտինն այդ ժամանակ նրա նախընտրական շտաբի ղեկավարն էր):«Լուրջ եմ ասում, իսկ ի՞նչ անեի, երկու փոքր երեխա ունեի»,- այն ժամանակ նշել էր նախագահը։Բացի այդ, «Նորագույն պատմություն» ֆիլմում Պուտինը նաև պատմել է Կենտրոնական հետախուզական վարչության մեկ աշխատակցի մասին, ով եղել է 1990-ականներին կառավարությունում աշխատած խորհրդականների թվում:Հիշեցնենք, որ 1970-1980-ական թվականներին Վլադիմիր Պուտինը եղել է ԱԱԾ-ի աշխատակից, աշխատել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` արտաքին հետախուզության գծով: 1990-ին վերադարձել է ԽՍՀՄ, 1991-ին ազատվել է ԱԱԾ-ից։1990 թվականին Պուտինը եղել է Լենինգրադի ժողովրդական պատգամավորների պետական խորհրդի նախագահ Անատոլի Սոբչակի խորհրդականը։ Այնուհետև Լենինգրադի քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ է դարձել, որտեղ և աշխատել է մինչև 1996 թվականը:Դրանից հետո արդեն Մոսկվայում նա զբաղեցրել է նախագահի գործերի կառավարչի տեղակալի պաշտոնը։
https://arm.sputniknews.ru/20211112/qanje-uesty-hajtararel-e-vor-inqy-eritasard-putinn-e-35298823.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34263389_179:0:2494:1736_1920x0_80_0_0_20c902cc107f1f4b856daff658e5b915.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, տաքսի, վարորդ, նախագահ
ռուսաստան, վլադիմիր պուտին, տաքսի, վարորդ, նախագահ
«Տհաճ է հիշել, բայց». Պուտինը խոստովանել է, որ մասնավոր ուղևորափոխադրում է իրականացրել
12:43 12.12.2021 (Թարմացված է: 14:57 12.12.2021) Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը պատմել էր, որ եղել է ժամանակ, երբ մտածել է տաքսու վարորդ աշխատելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1990-ականներին ստիպված է եղել մասնավոր ուղևորափոխադրում իրականացնել։
Այս մասին նա պատմել է «Նորագույն պատմություն» ֆիլմի համար տված հարցազրույցում, որը կթողարկվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով դեկտեմբերի 12-ին։
«Երբեմն ստիպված եմ եղել նաև ուղևորափոխադրում իրականացնել։ Տհաճ է այդ մասին խոսել, բայց ցավոք սրտի այդպես էլ է եղել»,– ասել է Պուտինը։
Ավելի վաղ՝ 2018 թվականին, երկրի ղեկավարը «Պուտին» ֆիլմի համար տված հարցազրույցում պատմել էր 1990-ականներին տաքսու վարորդ աշխատելու իր մտադրության մասին: Այդ ժամանակ նա խոստովանել էր, որ նման մտքեր են առաջացել այն բանից հետո, երբ քաղաքապետ Անատոլի Սոբչակը պարտվել է նահանգապետի ընտրություններում (Պուտինն այդ ժամանակ նրա նախընտրական շտաբի ղեկավարն էր):
«Լուրջ եմ ասում, իսկ ի՞նչ անեի, երկու փոքր երեխա ունեի»,- այն ժամանակ նշել էր նախագահը։
Բացի այդ, «Նորագույն պատմություն» ֆիլմում Պուտինը նաև պատմել է Կենտրոնական հետախուզական վարչության մեկ աշխատակցի մասին, ով եղել է 1990-ականներին կառավարությունում աշխատած խորհրդականների թվում:
Հիշեցնենք, որ 1970-1980-ական թվականներին Վլադիմիր Պուտինը եղել է ԱԱԾ-ի աշխատակից, աշխատել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` արտաքին հետախուզության գծով: 1990-ին վերադարձել է ԽՍՀՄ, 1991-ին ազատվել է ԱԱԾ-ից։
1990 թվականին Պուտինը եղել է Լենինգրադի ժողովրդական պատգամավորների պետական խորհրդի նախագահ Անատոլի Սոբչակի խորհրդականը։ Այնուհետև Լենինգրադի քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ է դարձել, որտեղ և աշխատել է մինչև 1996 թվականը:
Դրանից հետո արդեն Մոսկվայում նա զբաղեցրել է նախագահի գործերի կառավարչի տեղակալի պաշտոնը։