https://arm.sputniknews.ru/20211212/hajastany-masnakcel-e-rusastani-haravum-anckacvvogh-martakan-hradzgutjan-varzhanqnerin-36375629.html
Հայաստանը մասնակցել է Ռուսաստանի հարավում անցկացվող մարտական հրաձգության վարժանքներին
Հայաստանը մասնակցել է Ռուսաստանի հարավում անցկացվող մարտական հրաձգության վարժանքներին
Sputnik Արմենիա
Մարտական հրաձգության վարժություններն իրականացվել են Տ-72Բ3 և Տ-90Ա ժամանակակից տանկերով՝ սովորական արկերի օգտագործմամբ։ 12.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-12T13:11+0400
2021-12-12T13:11+0400
2021-12-12T13:20+0400
հայաստան
ռուսաստան
զորավարժություններ
տանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/60/19926097_0:0:3073:1728_1920x0_80_0_0_86e7822fc804fb992798fe72a82d24fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի միավորումների և զորամասերի ավելի քան 1.5 հազար տանկիստ մարտական հրաձգության վարժություններ են անցկացրել դաշտային պայմաններում։ Տեղեկությունը հայտնել են օկրուգի մամուլի ծառայությունից:Մարտական ուսումնառությունը տևել է 5 օր և այնտեղ, ի թիվս այլ երկրների, մասնակցել է նաև Հայաստանը։Նշվում է, որ տանկային անձնակազմերը վարժանքներ են կատարել Վոլգոգրադի և Ռոստովի մարզերում, Ադիգեայում, Դաղստանում, Ինգուշեթիայում, Հյուսիսային Օսեթիայում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ղրիմում տեղակայված կրակարանների անապատային և լեռնաանտառային տեղանքների պայմաններում, ինչպես նաև Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի Ռազմական օկրուգի միավորումներում:ՌԴ ԶՈւ-ն զորավարժություններին հաշվի է առել 44-օրյա պատերազմին կիրառված ԱԹՍ–ների փորձը«Տանկոդրոմներում վարորդ–մեխանիկները կատարել են կոշտ տեղանքներով տանկ վարելու վարժություններ՝ հաղթահարելով բնական խոչընդոտները, այդ թվում՝ հակատանկային փոսերը և պատնեշները։ Տանկային անձնակազմերի մարտական պատրաստության պլանով նախատեսված է ցերեկային և գիշերային ժամերին հարձակման և պաշտպանության ժամանակ տանկային ստորաբաժանումների մարտավարության ուսումնասիրություն»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:Անձնակազմերի, հաշվարկների և միավորումների ու զորամասերի բաժանմունքների մարտական պատրաստությունը կշարունակվի ռուսական ռազմակայանի զորքերում մինչև 2022 թվականի փետրվար ամիս։
https://arm.sputniknews.ru/20211130/hajastani-hunastani-ev-kiprvosi-zu-hatuk-jvokatajinnery-zvoravarzhutjun-en-anckacrel-35907367.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/60/19926097_0:0:2731:2048_1920x0_80_0_0_835296c737fc9441946c04cb3fb79f93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, զորավարժություններ, տանկ
հայաստան, ռուսաստան, զորավարժություններ, տանկ
Հայաստանը մասնակցել է Ռուսաստանի հարավում անցկացվող մարտական հրաձգության վարժանքներին
13:11 12.12.2021 (Թարմացված է: 13:20 12.12.2021) Մարտական հրաձգության վարժություններն իրականացվել են Տ-72Բ3 և Տ-90Ա ժամանակակից տանկերով՝ սովորական արկերի օգտագործմամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի միավորումների և զորամասերի ավելի քան 1.5 հազար տանկիստ մարտական հրաձգության վարժություններ են անցկացրել դաշտային պայմաններում։ Տեղեկությունը
հայտնել են օկրուգի մամուլի ծառայությունից:
Մարտական ուսումնառությունը տևել է 5 օր և այնտեղ, ի թիվս այլ երկրների, մասնակցել է նաև Հայաստանը։
«Մարտական հրաձգության պարապմունքներն իրականացվել են Տ-72Բ3 և Տ-90Ա ժամանակակից տանկերով՝ սովորական արկերի օգտագործմամբ։ Հրաձգությունը կատարվել է նաև խոշոր տրամաչափի զենիթային գնդացրից։ Անձնակազմերը կատարելագործել են թիրախների խոցման հմտությունները, որոնք եղել են իբրև թե շարժվող տանկեր, հակատանկային նռնականետային հաշվարկներ և հրետանային զենքեր։ Խոցումն իրականացվել է 300–ից մինչև 2000 մետր հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տանկային անձնակազմերը վարժանքներ են կատարել Վոլգոգրադի և Ռոստովի մարզերում, Ադիգեայում, Դաղստանում, Ինգուշեթիայում, Հյուսիսային Օսեթիայում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ղրիմում տեղակայված կրակարանների անապատային և լեռնաանտառային տեղանքների պայմաններում, ինչպես նաև Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի Ռազմական օկրուգի միավորումներում:
«Տանկոդրոմներում վարորդ–մեխանիկները կատարել են կոշտ տեղանքներով տանկ վարելու վարժություններ՝ հաղթահարելով բնական խոչընդոտները, այդ թվում՝ հակատանկային փոսերը և պատնեշները։ Տանկային անձնակազմերի մարտական պատրաստության պլանով նախատեսված է ցերեկային և գիշերային ժամերին հարձակման և պաշտպանության ժամանակ տանկային ստորաբաժանումների մարտավարության ուսումնասիրություն»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:
Անձնակազմերի, հաշվարկների և միավորումների ու զորամասերի բաժանմունքների մարտական պատրաստությունը կշարունակվի ռուսական ռազմակայանի զորքերում մինչև 2022 թվականի փետրվար ամիս։