https://arm.sputniknews.ru/20211212/bvouling-anvasajlakin-nstats-inchpes-e-ancnum-zinvvori-tan-tghaneri-azat-zhamanaky-36381970.html
Բոուլինգ` անվասայլակին նստած. ինչպես է անցնում Զինվորի տան տղաների ազատ ժամանակը
Բոուլինգ` անվասայլակին նստած. ինչպես է անցնում Զինվորի տան տղաների ազատ ժամանակը
Sputnik Արմենիա
Բուժվելուց ու մարզվելուց զատ կենտրոնի տղաներն ազատ ժամանակ ունենալու դեպքում այն զուր չեն վատնում ու փորձում են զբաղվել ամենատարբեր բաներով` երգով, պարով... 12.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-12T18:35+0400
2021-12-12T18:35+0400
2021-12-12T18:35+0400
հայաստան
սպորտ
վիրավոր
զինվոր
արցախյան պատերազմ
հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0c/36380972_0:106:2048:1258_1920x0_80_0_0_3ef1eba65974ae065953aec1e899c344.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած, ինչպես նաև անվասայլակի վրա հայտնված հերոսները շարունակում են պայքարել ու ապրել բնականոն կյանքով։«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն օրերս այցելել են զվարճանքի կենտրոն և այնտեղ բոուլինգ խաղացել։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի Facebook-ի էջից։«Ահա, թե ուրիշ ինչով են զբաղվում Զինվորի տան տղաները՝ բուժվելուց, մարզվելուց, կրթվելուց, երգելուց ու պարելուց բացի»,– նշում են կենտրոնից։Օրերս էլ տղաները երգում էին Հայաստանի պայծառ ապագայի համար։ Նրանք կատարում էին մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը` «Քեզ համար, Հայաստան»։Հիշեցնենք, որ դեռ նոյեմբեր ամսին Զինվորի տան 5 տղաներ, ովքեր նստած են անվասայլակին, իրենց զուգընկերուհիների հետ գեղեցիկ պարով բացել են Հայաստանում անցկացվող Սպորտային պարերի երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0c/36380972_229:0:2048:1364_1920x0_80_0_0_fcd50e10d6721879b09944644ca82584.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպորտ , վիրավոր, զինվոր, արցախյան պատերազմ, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
հայաստան, սպորտ , վիրավոր, զինվոր, արցախյան պատերազմ, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Բոուլինգ` անվասայլակին նստած. ինչպես է անցնում Զինվորի տան տղաների ազատ ժամանակը
Բուժվելուց ու մարզվելուց զատ կենտրոնի տղաներն ազատ ժամանակ ունենալու դեպքում այն զուր չեն վատնում ու փորձում են զբաղվել ամենատարբեր բաներով` երգով, պարով, ինչպես նաև բոուլինգ են խաղում։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած, ինչպես նաև անվասայլակի վրա հայտնված հերոսները շարունակում են պայքարել ու ապրել բնականոն կյանքով։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն օրերս այցելել են զվարճանքի կենտրոն և այնտեղ բոուլինգ խաղացել։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի
Facebook-ի էջից։
«Ահա, թե ուրիշ ինչով են զբաղվում Զինվորի տան տղաները՝ բուժվելուց, մարզվելուց, կրթվելուց, երգելուց ու պարելուց բացի»,– նշում են կենտրոնից։
Օրերս էլ տղաները
երգում էին Հայաստանի պայծառ ապագայի համար։ Նրանք կատարում էին մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը` «Քեզ համար, Հայաստան»։
Հիշեցնենք, որ դեռ նոյեմբեր ամսին Զինվորի տան 5 տղաներ, ովքեր նստած են անվասայլակին, իրենց զուգընկերուհիների հետ
գեղեցիկ պարով բացել են Հայաստանում անցկացվող Սպորտային պարերի երիտասարդների աշխարհի առաջնությունը։