00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանին ուզում են տեսնել ԵԱՏՄ-ում․ կկարողանա՞ արդյոք Հայաստանը դիմակայել

© Sputnik / Asatur YesayantsԵԱՏՄ նիստը Երևանում
ԵԱՏՄ նիստը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2021
ԵԱՏՄ նիստը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 10-ին կայացած նիստում կրկին անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի ներգրավմանը: Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է այս նախաձեռնության հեռանկարները։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնապես հնչեցրել է Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու առաջարկը։
«Ես սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնությունից հետո։ Այժմ հնարավոր եմ համարում Ադրբեջանի հետ բանակցություններվարելը, որպեսզի այն դառնա ԵԱՏՄ դիտորդ»,-հայտարարել է Ղազախստանի նախկին նախագահը։
Հազիվ թե Նազարբաևը նման բան ասեր, եթե նրա նախաձեռնությունը նախապես համաձայնեցված չլիներ Իլհամ Ալիևի հետ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն իսկապես պատրաստվում է մոտ ժամանակներս ԵԱՏՄ ներգավվելու հայտ ներկայացնել։ Եվ այդ դեպքում ինչպե՞ս կվարվի Հայաստանը, առանց որի համաձայնության նման հարցերը չեն կարող նույնիսկ քննարկվել։
Մինչև վերջերս Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության նկատմամբ տեսանելի հետաքրքրություն չէր ցուցաբերում. պարզ էր` նման հարցերի քննարկման ժամանակ վետոյի իրավունք ունեցող Հայաստանը կընդդիմանար դրան։ Հիմա, երբ նախորդ տարվա եռակողմ հայտարարության համաձայն կողմերն ապաէսկալացման որոշակի պարտավորություններ են ստանձնել, ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության թեման արդիական է դառնում։
Եվ առաջինն այս թեման բարձրացրեցին Ղազախստանի ներկայացուցիչները։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան ապրիլի սկզբին հաստատել էր, որ հենց Ղազախստանի նախաձեռնությունն էր կազմակերպության միջկառավարական խորհրդի՝ Կազանում կայացած նիստին Ադրբեջանի կառավարական պատվիրակությանը հրավիրելը:
Ստամբուլ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրը
Ինչպես հայտնի է, Բաքվի դեսպանորդներն այն ժամանակ այդպես էլ չժամանեցին Կազան։ Պատճառը Երևանի սահմանած փաստացի վետոն էր։ Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Արա Այվազյանը պարզաբանեց, որ «միջկառավարական խորհրդի նիստում Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել»: Մինչ այդ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հասկացրել էր, որ Երևանը կարգելափակի ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը նիստին, «եթե որոշակի հարցերի պատասխաններ չտրվեն»: Գրիգորյանը չէր հերքել, որ այդ թեմայի համատեքստում քննարկվել են հայկական կողմի պահանջները, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի մասին եռակողմ հայտարարության կետի կատարմանը:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ մինչ այժմ Հայաստանը հետևողական է եղել ԵԱՏՄ կառույցներին Ադրբեջանի ինտեգրմանը խոչընդոտելու իր վճռականության մեջ՝ մինչև երկկողմ հարաբերությունների մի շարք վիճելի հարցերի վերջնական լուծումը։

Իհարկե, ոչ ոք չէր էլ մտածում, որ Հայաստանը հեշտությամբ կհամաձայնի հավանություն տալ մի երկրի ինտեգրմանը ԵԱՏՄ-ին, որի հետ բոլորովին վերջերս պատերազմի մեջ էր, և որը մինչ օրս հրաժարվում է վերադարձնել ռազմագերիների մի մասին։ Նույնքան միամիտ կլինի կարծել, թե Հայաստանը մինչև վերջ կպահպանի իր կտրուկ դիրքորոշումը։ Ըստ ամենայնի, վաղ թե ուշ կգտնվի փոխզիջում, որը Ադրբեջանին թույլ կտա ինտեգրվել Եվրասիական տնտեսական միության կառույցներին։ Բայց փոխարենը ի՞նչ կստանա Հայաստանը։

Բաքվում հայտարարում են, թե իրենք այնքան էլ չեն ձգտում Եվրասիական միություն մտնել։ Համենայնդեպս, հանուն դրա որևէ զիջման գնալ իբր չեն պատրաստվում։ Ադրբեջանի խորհրդարանի իշխանամետ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը վերջերս հայտարարել էր, որ եթե ԵԱՏՄ-ին ինտեգրվելու հարցում Հայաստանը փորձի նախապայմաններ առաջադրել, «Բաքուն դրանք չի էլ դիտարկի»:
Սակայն նման հարցերում, ինչպես հայտնի է, հրապարակային ասված ամեն բան չէ, որ համապատասխանում է իրականությանը։ ԵԱՏՄ կառույցներում Ադրբեջանի ներգրավման պայմանների վերաբերյալ Երևանի հետ քննարկումը, այնուամենայնիվ, անխուսափելի է։ Միայն թե այն հավանաբար անմիջապես Երևանի հետ չի լինի։ Ավելի հեշտ կլինի խնդիրը քննարկել Ռուսաստանի և Ղազախստանի հետ, որոնք ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցում շահագրգռված են ոչ պակաս, քան բուն Բաքուն։ Իսկ եթե այդպես է, ապա Մոսկվան և Նուրսուլթանը ստիպված կլինեն մեխանիզմներ որոնել, որոնք ի վիճակի կլինեն Բաքվին կառուցողականության դրդել։
Միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի ինտեգրման հարցում խիստ շահագրգռված են նաև Մինսկում։ Բաքու կատարած այցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն այդ թեման քննարկել է Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահը տեսախցիկների առջև իր հյուրին ասաց․«Բելառուսը, որպես Հայաստանի գործընկեր, որպես ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ և միևնույն ժամանակ որպես Ադրբեջանի մտերիմ բարեկամ, կարող է կարևոր դեր խաղալ շփումների հաստատման գործում»:
Խաղի մեջ ներքաշել Թուրքիային, կամ ինչո՞ւ է Ալիևը հայասիրության մեջ մեղադրում Մինսկի խմբին
Հյուրը խոստացավ աջակցել։ Դրանից անմիջապես հետո Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը հայտարարեց, որ Բելառուսը ջանքեր կգործադրի Ադրբեջանին ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության մեջ ներգրավելու ուղղությամբ:
Նկատելի է, որ արդեն իսկ տրված է աշխատանքների մեկնարկը, որոնք ուղղված են եթե ոչ Ադրբեջանի անդամակցությանը որպես կազմակերպության լիիրավ անդամ, ապա գոնե լայն տնտեսական ինտեգրմանը։
Սկզբի համար դա կարող է լինել Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալը, ինչպիսին ներկայումս ունեն Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Կուբան։ Հաջորդ քայլը կարող է դառնալ ազատ առևտրի գոտում ներգրավելը, ինչպես եղավ Սերբիայի, Վիետնամի, Իրանի և Սինգապուրի դեպքում։ Բայց դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար նույնպես կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունն է անհրաժեշտ։ Այսինքն՝ այստեղ էլ ամեն ինչ հանգելու է Հայաստանի վետոյի իրավունքին։
Կազմակերպության գործող կանոնադրությամբ կոնսենսուսային որոշումների անհրաժեշտությունը խիստ հստակ է նշված։ Սակայն հարկ է հիշել, որ Եվրասիական տնտեսական միության որոշ անդամներ որոշումների ընդունման կարգի վերանայմանը հասնելու փորձեր են ձեռնարկել։ Դա առանձնապես չէր հրապարակվում, սակայն նման փորձերի մասին տեղեկություններ այնուամենայնիվ արտահոսել են մամուլ։ Այսպես, 2019թ․-ի մայիսին Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիդրի Կրուտոյը հայտարարել էր, որ իր երկիրն առաջարկում է չեղարկել կարևոր որոշումների ընդունման ժամանակ անդամ երկրների վետոյի իրավունքը։

Խոսքն այն մասին է, որ կազմակերպությունում որոշումներն ընդունվեն ոչ թե կոնսենսուսով, ինչպես հիմա է արվում, այլ ձայների մեծամասնությամբ։ Թե ինչպես են արձագանքել Մինսկի առաջարկին գործընկերները, հայտնի չէ, այն չի հրապարակվել։ Բայց համարձակվեմ ենթադրել, որ Հայաստանը հաստատ չէր ողջունի նման գաղափարը։

Նախաձեռնությունը շարունակություն չունեցավ, քանի որ առաջարկվող փոփոխությունների համար անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպության կանոնադրության, այլև Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի փոփոխություն կատարել։ Իսկ դրա համար էլ կոնսենսուս է պետք։
Ավելին, միջազգային պայմանագրում կատարված փոփոխություններին հավանություն տալու համար անհրաժեշտ է անդամ երկրներից յուրաքանչյուրի խորհրդարանի վավերացումը։ Այնպես որ կոնսենսուսի սկզբունքից հրաժարվելու գաղափարը մեծ հեռանկարներ չունի։
Միխայիլ Միշուստին - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Միշուստինը հույս ունի, որ Ռուսաստան-Բելառուս ինտեգրման ձևաչափը պահանջարկ կունենա ԵԱՏՄ-ում
Քանի դեռ ԵԱՏՄ-ում գործում է որոշումների ընդունման ներկայիս կարգը, Հայաստանի կարծիքը հնարավոր չէ անտեսել։ Այլ բան է՝ կկարողանա՞ արդյոք Երևանը երկար և հաջողությամբ դիմակայել այն անխուսափելի ճնշմանը, որն արդեն իսկ նրա վրա գործադրում են գործընկերները, որոնք խիստ շահագրգռված են Ադրբեջանը ԵԱՏՄ կառուցվածքներում ներգրավելու հարցում։ Ամեն դեպքում, Հայաստանի համար դրական է արդեն այն փաստը, որ Ադրբեջանին ներկայացվող պահանջների քննարկման համար ևս մեկ հարթակ է հայտնվել։ Ուղղակի կամ միջնորդավորված խորհրդակցություններն անխուսափելի են։ Եվ որքան շուտ դրանք սկսվեն, այնքան լավ։
Լրահոս
0