https://arm.sputniknews.ru/20211211/rus-khaghaghapahnern-askeranum-20-ha-hvogheri-mshakman-zhamanak-apahvovel-en-anvtangutjuny-36325180.html
Ռուս խաղաղապահներն Ասկերանում 20 հա հողերի մշակման ժամանակ ապահովել են անվտանգությունը
Ռուս խաղաղապահներն Ասկերանում 20 հա հողերի մշակման ժամանակ ապահովել են անվտանգությունը
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Պերվիշովը ներկայացրել է խաղաղապահների հետագա անելիքները։ 11.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-11T10:30+0400
2021-12-11T10:30+0400
2021-12-11T10:36+0400
արցախ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0b/36325104_0:137:1100:756_1920x0_80_0_0_b41ecd0db072d6cd96f0231d33aa6e73.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ասկերանի շրջանում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում 20 հա գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման աշխատանքների անվտանգությունը։Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մեկ շաբաթում նախատեսել են ապահովել Ասկերանի շրջանում գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 100 հա–ի մշակման անվտանգությունը։Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են կատարում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական ու կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ուխտավորների կողմից Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մերձակայքում գտնվող վանական համալիրներ այցելելիս:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20211210/rus-khaghaghapah-zorakhumby-petq-e-anzhamket-mna-arcakhum-beglarjan--36281229.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0b/36325104_143:63:1100:780_1920x0_80_0_0_7d61df004bcfe86eb5702f9f7506e987.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
արցախ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Ռուս խաղաղապահներն Ասկերանում 20 հա հողերի մշակման ժամանակ ապահովել են անվտանգությունը
10:30 11.12.2021 (Թարմացված է: 10:36 11.12.2021) Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Պերվիշովը ներկայացրել է խաղաղապահների հետագա անելիքները։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ասկերանի շրջանում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում 20 հա գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման աշխատանքների անվտանգությունը։
«Մարդասիրական արձագանքման կենտրոնը Ասկերանի շրջանում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ է իրականացնում։ Քանի որ այդ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, շրջանի վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Այս փուլում արդեն մշակվել է ավելի քան 20 հեկտար տարածք, ընդհանուր առմամբ պլանավորված է շուրջ 100 հեկտար տարածք մշակել», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Պերվիշովը։
Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մեկ շաբաթում նախատեսել են ապահովել Ասկերանի շրջանում գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 100 հա–ի մշակման անվտանգությունը։
10 դեկտեմբերի 2021, 15:49
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են կատարում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական ու կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ուխտավորների կողմից Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մերձակայքում գտնվող վանական համալիրներ այցելելիս:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: