https://arm.sputniknews.ru/20211210/qaghaqakan-iradardzutjunnery-dardzel-en-shat-ankankhateseli-u-ankajun-armen-sargsjan-36302163.html
Քաղաքական իրադարձությունները դարձել են շատ անկանխատեսելի ու անկայուն. Արմեն Սարգսյան
Քաղաքական իրադարձությունները դարձել են շատ անկանխատեսելի ու անկայուն. Արմեն Սարգսյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը մասնակցել է Ադա Լավլեյսի փառատոնին և պատասխանել մի շարք հարցերի։ 10.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-10T20:41+0400
2021-12-10T20:41+0400
2021-12-10T20:42+0400
քաղաքականություն
հայաստան
արմեն սարգսյան
համաժողով
արհեստական բանականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36301922_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6632d53f2861b06e6347156154e205bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մեզնից յուրաքանչյուրը երկու կյանք է վարում: Մենք ունենք մեր նյութական կյանքը, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլընտրանքային կյանքը, որն անդադար մեզ հետ է: Գերմանիայում անցկացվող «Քվանտային աշխարհ» խորագիրը կրող Ադա Լավլեյսի (Ada Lovelace festival) փառատոնին օնլայն մասնակցության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։«Էլեկտրոնային կամ այլընտրանքային կյանքը բացարձակ քվանտային է այն իմաստով, որ ընթանում է լույսի արագությամբ, թույլ է տալիս ստանալ լայնածավալ տեղեկատվություն: Այդ կյանքը նաև ազդեցություն է ունենում մեր նյութական կյանքի վրա»,–ասել է Սարգսյանը։Պատասխանելով քաղաքականության վրա տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքականությունը ևս փոխվում է: Նրա խոսքով` 30, 50 կամ 100 տարի առաջ դասական քաղաքականությունն իրականացվում էր խորհրդարանական, նախագահական կամ միապետական կառուցվածքով, միջազգային կառույցների միջոցով:Նա հավելել է նաև, որ պետք է հասկանանք, որ մուտք ենք գործում մարդկության համար բոլորովին այլ մի դարաշրջան, որն ունի մեկ ձևակերպում՝ քվանտային։Սարգսյանի կարծիքով՝ ապագայում մարդիկ որոշումները կայացնելու են արհեստական բանականության օգնությամբ: Նրա խոսքով` որոշումները կայացնելու են մարդիկ, սակայն նրանց օգնելու է արհեստական բանականությունը:Հիշեցնենք, որ մաթեմատիկոս Ադա Լավլեյսի անունը կրող փառատոնը յուրահատուկ հարթակ է տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչների ու տեխնոլոգիաներով մեծապես հետաքրքրված անձանց համար և նպատակ ունի քննարկել տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը կյանքի տարբեր ոլորտների վրա: Փառատոնին մասնակցել են Գերմանիայի կառավարության, տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:
https://arm.sputniknews.ru/20211206/armen-sargsjann-yndunel-e-miacjal-tagavvorutjan-despanin-36087278.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36301922_244:0:1684:1080_1920x0_80_0_0_d6c0f8dd07b16fdbf04618e0aee8930d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, արմեն սարգսյան, համաժողով, արհեստական բանականություն
քաղաքականություն, հայաստան, արմեն սարգսյան, համաժողով, արհեստական բանականություն
Քաղաքական իրադարձությունները դարձել են շատ անկանխատեսելի ու անկայուն. Արմեն Սարգսյան
20:41 10.12.2021 (Թարմացված է: 20:42 10.12.2021) ՀՀ նախագահը մասնակցել է Ադա Լավլեյսի փառատոնին և պատասխանել մի շարք հարցերի։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մեզնից յուրաքանչյուրը երկու կյանք է վարում: Մենք ունենք մեր նյութական կյանքը, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլընտրանքային կյանքը, որն անդադար մեզ հետ է: Գերմանիայում անցկացվող «Քվանտային աշխարհ» խորագիրը կրող Ադա Լավլեյսի (Ada Lovelace festival) փառատոնին օնլայն մասնակցության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը,
տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
«Էլեկտրոնային կամ այլընտրանքային կյանքը բացարձակ քվանտային է այն իմաստով, որ ընթանում է լույսի արագությամբ, թույլ է տալիս ստանալ լայնածավալ տեղեկատվություն: Այդ կյանքը նաև ազդեցություն է ունենում մեր նյութական կյանքի վրա»,–ասել է Սարգսյանը։
Պատասխանելով քաղաքականության վրա տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքականությունը ևս փոխվում է: Նրա խոսքով` 30, 50 կամ 100 տարի առաջ դասական քաղաքականությունն իրականացվում էր խորհրդարանական, նախագահական կամ միապետական կառուցվածքով, միջազգային կառույցների միջոցով:
«Այսօր ամեն բան տարբեր է` դու քվեարկում ես ոչ թե 5 տարին մեկ, այլ օրական առնվազն 5 անգամ Facebook-ի միջոցով: Փոխվել է ժողովրդավարությունը: Վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները դարձել են շատ անկանխատեսելի ու անկայուն»,–ասել է Սարգսյանը։
Նա հավելել է նաև, որ պետք է հասկանանք, որ մուտք ենք գործում մարդկության համար բոլորովին այլ մի դարաշրջան, որն ունի մեկ ձևակերպում՝ քվանտային։
Սարգսյանի կարծիքով՝ ապագայում մարդիկ որոշումները կայացնելու են արհեստական բանականության օգնությամբ: Նրա խոսքով` որոշումները կայացնելու են մարդիկ, սակայն նրանց օգնելու է արհեստական բանականությունը:
Հիշեցնենք, որ մաթեմատիկոս Ադա Լավլեյսի անունը կրող փառատոնը յուրահատուկ հարթակ է տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչների ու տեխնոլոգիաներով մեծապես հետաքրքրված անձանց համար և նպատակ ունի քննարկել տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը կյանքի տարբեր ոլորտների վրա: Փառատոնին մասնակցել են Գերմանիայի կառավարության, տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: