00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի ցուցումով մեր զորքերը Սյունիքում մինչև վերջին միլիմետրը հետ են քաշվել. Օհանյան

© Sputnik / Asatur YesayantsՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Սեյրան Օհանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանը կարծում է, որ վերջին 1 տարվա փորձը ցույց է տալիս` ՀՀ իշխանությունները բանավոր համաձայնություններ են ձեռք բերում առանց ներքին կամ միջազգային ընթացակարգերի։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավոր ցուցումով մեր զորքերը Սյունիքում մինչև վերջին միլիմետրը հետ են քաշվել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եվ դեռ կառավարության ղեկավարն ասում է, որ մինչև վերջին միլիմետրը գիտի մեր սահմանները. ոչ ոք մինչև վերջին միլիմետրը չգիտի մեր սահմանների մասին, քանի որ 1928-ից սկսած` այդ սահմանները փոփոխության են ենթարկվել։ Մենք դեմ չենք սահմանազատմանը, սակայն կարծում ենք, որ պայմաններ չկան այսօր»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` վերջին 1 տարվա փորձը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները բանավոր համաձայնություններ են ձեռք բերում առանց ներքին կամ միջազգային ընթացակարգերի։
Օհանյանը նշեց, որ սահմանազատումը չպետք է Արցախի ինքնորոշման գաղափարին վնասի. ընդունելով խաղաղության պայմանները` ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է «մեծ քար նետել» Արցախի ճակատագրին։
Հայերի դեմ հանցանքները միայն խրախուսվել են. ՄԻՊ–ն արձագանքել է ՀՀ–ի սահմանի դեպքերին
Ինչ վերաբերում է գերիների հանդեպ քրեական հետապնդումներին` Օհանյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք է ուսումնասիրվի` որոնք են այն պայմանները, որ զինծառայողները հայտնվել են գերության մեջ։
«Առաջին հերթին պետք է պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք ստեղծել են գերության պայմանները»,–ասաց Օհանյանը։
Армянский и азербайджанский посты у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Հայտնի է զոհված զինծառայողի անունը. վիրավորներից 6-ի վիճակը ծանր է
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ պետք է քննվի, թե ինչ հանգամանքներում են զինվորները գերի ընկել։ Նա ընդգծել էր նաև, որ հնարավոր չէ այնպիսի բան, որ ՀՀ սահմանների վերաբերյալ տրվի չկրակելու, սահմանը չպաշտպանելու հրաման։
Դրանից հետո` դեկտեմբերի 7-ին, համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Իսկ, ահա, երեկ` դեկտեմբերի 9-ին, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Լրահոս
0