https://arm.sputniknews.ru/20211210/inchpes-e-angela-merkeln-anckacrel-tvoshaki-ancnelu-arajin-orylusankar-36281773.html
Ինչպե՞ս է Անգելա Մերկելն անցկացրել թոշակի անցնելու առաջին օրը․ լուսանկար
Ինչպե՞ս է Անգելա Մերկելն անցկացրել թոշակի անցնելու առաջին օրը․ լուսանկար
Sputnik Արմենիա
Նախկին կանցլերը ոչ միայն աշխատել է, այլև գնումներ է կատարել սուպերմարկետում, որտեղ նրան ուղեկցել է թիկնապահը։ 10.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-10T15:56+0400
2021-12-10T15:56+0400
2021-12-10T18:30+0400
գերմանիա
անգելա մերկել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35679957_0:84:1600:984_1920x0_80_0_0_258972858356f8734119823e58c0b070.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը թոշակի անցնելու իր առաջին օրը վաղ առավոտյան իր նոր գրասենյակ է գնացել։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական Bild պարբերականին, որը հետևել է Մերկելի տեղաշարժին։Չնայած Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ կանցլերի պաշտոնում լիազորությունների ժամկետը լրանալուց հետո առաջին անելիքը լինելու է մի կուշտ քնելը, բայց երկարամյա սովորությունից հրաժարվելը, ըստ երևույթին, հեշտ չէ։ Առավոտյան 08․20-ին նա արդեն դուրս է եկել Բեռլինի իր բնակարանից և ուղղվել Ունտեր դեն Լինդեն փողոցում գտնվող իր նոր գրասենյակ։Այնուհետև նախկին կանցլերը պահակախմբի ուղեկցությամբ գնումներ է կատարել Hit Ullrich սուպերմարկետից: Հատկանշական է, որ չնայած թիկնապահի ներկայությանը, սայլակը հենց ինքն է տարել։Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո գրասենյակ կունենա Ունտեր դեն Լինդենի փողոցում, որտեղ նախկինում, կանցլերի պաշտոնը լքելուց հետո, գտնվում էր նաև Հելմուտ Կոլի բյուրոն։Հիշեցնենք, որ Գերմանիայի նոր կանցլեր է ընտրվել սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի՝ 2005 թվականից ի վեր։
https://arm.sputniknews.ru/20211208/inchpes-germaniaji-khvorhrdaranakanery-tshanaparhecin-angela-merkelin-36177045.html
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35679957_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9cdcd9e2d7ee3cacc12af7ff8abee9c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, անգելա մերկել
Ինչպե՞ս է Անգելա Մերկելն անցկացրել թոշակի անցնելու առաջին օրը․ լուսանկար
15:56 10.12.2021 (Թարմացված է: 18:30 10.12.2021) Նախկին կանցլերը ոչ միայն աշխատել է, այլև գնումներ է կատարել սուպերմարկետում, որտեղ նրան ուղեկցել է թիկնապահը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը թոշակի անցնելու իր առաջին օրը վաղ առավոտյան իր նոր գրասենյակ է գնացել։ Այդ մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական Bild պարբերականին, որը հետևել է Մերկելի տեղաշարժին։
Չնայած Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ կանցլերի պաշտոնում լիազորությունների ժամկետը լրանալուց հետո առաջին անելիքը լինելու է մի կուշտ քնելը, բայց երկարամյա սովորությունից հրաժարվելը, ըստ երևույթին, հեշտ չէ։ Առավոտյան 08․20-ին նա արդեն դուրս է եկել Բեռլինի իր բնակարանից և ուղղվել Ունտեր դեն Լինդեն փողոցում գտնվող իր նոր գրասենյակ։
Այնուհետև նախկին կանցլերը պահակախմբի ուղեկցությամբ գնումներ է կատարել Hit Ullrich սուպերմարկետից: Հատկանշական է, որ չնայած թիկնապահի ներկայությանը, սայլակը հենց ինքն է տարել։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո գրասենյակ կունենա Ունտեր դեն Լինդենի փողոցում, որտեղ նախկինում, կանցլերի պաշտոնը լքելուց հետո, գտնվում էր նաև Հելմուտ Կոլի բյուրոն։
Հիշեցնենք, որ Գերմանիայի նոր
կանցլեր է ընտրվել սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի՝ 2005 թվականից ի վեր։