00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հիմա հնարավոր է Փաշինյանին գահընկեց անել. քաղտեխնոլոգը` վարչապետի վարկանիշի անկման մասին

Ինչու է Փաշինյանի վարկանիշն արագ տեմպերով անկում գրանցում
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գնահատող սոցիոլոգիական հարցման արդյունքներին, համաձայն որի` վարչապետի նկատմամբ դժգոհությունը հատկապես վերջին ամիսներին կտրուկ անկում է գրանցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկման ամենահիմնական պատճառն այն էր, որ 2018 թվականի ընտրություններից առաջ տված խոստումներից և ոչ մեկը չիրականացավ, ոչ մի բնագավառում բարեփոխումներ տեղի չունեցան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով Gellup International Association-ի անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքներին։
Քաղտեխնոլոգի խոսքով` դրան գումարվեց համավարակը, Արցախյան պատերազմն ու եռակողմ հայտարարության ստորագրումը, որոնք ծանր հետևանքներ ունեցան։ Բադալյանը ընդգծում է, որ այս ամենը Փաշինյանի վարած սխալ քաղաքականության պատճառով է։

«Տնտեսական ոչ մի ներդրում այս ընթացքում չի կատարվել, հակառակը` տեսնում ենք, որ բավականաչափ իրենք իրենց պարգևատրում են, բավականին իրենց վիճակը լավացել է, և աղքատությունը ոչ միայն իրենց գլխում, այլև գրպաններում վերացել է։ Մարդիկ այդ ամենը տեսնում են և շատ ակտիվ արձագանքում են»,- նշեց նա։

Քաղտեխնոլոգի կարծիքով` հասարակության դժգոհությունն արտահայտվեց ոչ միայն սոցիոլոգիական հարցումների, այլև ՏԻՄ ընտրությունների տեսքով։ Եթե հունիսի 20-ին Փաշինյանին հաջողվեց սև-սպիտակի, նախկին-ներկայի բաժանարարներով մարդկանց մանիպուլացնել, ապա դրանից հետո նրա վարկանիշը սկսեց կրկնակի անկում գրանցել։
«Հունիսի 20-ից հետո վարչապետին ոչինչ չէր խանգարում որևէ բնագավառում իր լիազորություններն իրացնել։ 2-րդ նախագահն էլ, ինչպես իրենք էին ասում` ռևանշիստները, չէին կարող խանգարել, և այս ընթացքում երևաց, որ նա նորից ոչինչ չի կարողանում անել։ Սա բերում է վարկանիշի կտրուկ անկմանը, որն էլ արտահայտվեց ՏԻՄ ընտրությունների ցուցանիշներով»,- հավելեց Բադալյանը։
Ըստ նրա` ՏԻՄ ընտրություններով շատ դեպքերում Փաշինյանի ու նրա թիմակիցների վարկանիշն անկում է արձանագրել ոչ թե կրկնակի, այլ եռակի, քառակի, որոշ տեղերում նաև հինգ անգամ։
Իշխող թիմում սկսում են հասկանալ, որ իրենց ղեկավարն այլևս չունի նախկին վարկանիշը. Բադալյան
Բադալյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը բավականին բարենպաստ է Փաշինյանին գահընկեց անելու համար, սակայն թե որքանով է ընդդիմությունը պատրաստ գրագետ աշխատանք տանել գրագետ իշխանափոխության հասնելու հարցում` դժվար է ասել։
Նշենք, որ «Gellup international Association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքների համաձայն` ի տարբերություն 2018, 2019 թվականների, Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել. հարցվածների շուրջ 35․4 տոկոսը բացասական է գնահատել Փաշինյանի գործունեությունը։ Հարցումներին մասնակցել է 1000 քաղաքացի, որոնք գնահատել են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքը։
Լրահոս
0