00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում պատերազմից 1 տարի անց էլ Փարիզն իր համերաշխությունն է հայտնում հայերիս. Միրզոյան

Բաժանորդագրվել
Փարիզում բացվել է Հայաստանի էսպլանադան (այգի), որին մասնակցել են Արարատ Միրզոյանն ու Փարիզի քաղաքապետը։
Արցախում արյունալի պատերազմից մեկ տարի անց Փարիզն իր համերաշխությունն է հայտնում հայերիս՝ հայ-ֆրանսիական բարեկամության հերթական լուսավոր էջը բացելով մեր հարաբերությունների պատմությունում։ Փարիզում Հայաստանի էսպլանադի բացման ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ արարողությանը ներկա է եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
«Մեծ է եղել Փարիզի քաղաքական և մարդասիրական աջակցությունը արցախահայության արդարացի ձգտումներին։ Այս տեսանկյունից առանցքային նշանակություն ուներ նախորդ տարի Արցախում արյունալի պատերազմում հրադադարից օրեր անց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Իդալգոյի նախաձեռնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը, որն արցախահայությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և էթնիկ զտումների վերաբերյալ հստակ ահազանգ էր»,–ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով` Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում ֆրանսիացիների բարեկամությունն ու նվիրվածությունը։
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
Միրզոյանը նշել է նաև, որ Փարիզի հետ բազմադարյա հարաբերությունների պատմությունը հարստանում է ևս մեկ խորհրդանշական դրվագով՝ Հայաստանի էսպլանադի բացման հանգամանքով, որը մեկ տարածքի մեջ է հյուրընկալելու Կոմիտաս վարդապետի արձանը և Երևանի այգին։ Նա շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդի բոլոր անդամներին՝ որոշումը միաձայն սատարելու համար:
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ մասնակցելու է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:
Լրահոս
0