https://arm.sputniknews.ru/20211209/ynddimutjuny-sahmanneri-harcvov-artahert-nist-e-hravirel-inch-kani-qpn-36208713.html
Ընդդիմությունը սահմանների հարցով արտահերթ նիստ է հրավիրել. ի՞նչ կանի ՔՊ–ն
Ընդդիմությունը սահմանների հարցով արտահերթ նիստ է հրավիրել. ի՞նչ կանի ՔՊ–ն
Sputnik Արմենիա
Նիստի անցկացման մասի որոշումն ու հայտարարության նախագիծն արդեն հրապարակված են ԱԺ պաշտոնական կայքում, սակայն արդեն լուրեր կան, որ իշխանությունը մտադիր է տապալել... 09.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-09T09:30+0400
2021-12-09T09:30+0400
2021-12-09T09:51+0400
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
սահման
նախագիծ
արտահերթ նիստ
դեմարկացիա
դելիմիտացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1a/25508431_0:83:1600:983_1920x0_80_0_0_4a75183c0764c5237f606b38663c9292.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։Նիստի օրակարգում մեկ հարց է` «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին», քննարկման տևողությունը` 3 ժամ։Նիստի ավարտին նախատեսվում է ընդունել հայտարարություն, որով ՀՀ ԱԺ–ն կառավարությունից կպահանջի.Հայտարարությամբ ՀՀ–ն նաև կոչ կանի միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:Նիստի անցկացման մասի որոշումն ու հայտարարության նախագիծն արդեն հրապարակված են ԱԺ պաշտոնական կայքում, սակայն արդեն լուրեր կան, որ իշխանությունը մտադիր է տապալել ընդդիմության նախաձեռնությունը։«Հրապարակ» թերթը գրում է, որ «հին սցենարով ՔՊ-ականները չեն ներկայանա, և նիստը քվորումի բացակայության պատճառով չի կայանա»:Ի դեպ, նույն հայտարարությունը «Հայաստան» խմբակցությունն արդեն մեկ անգամ ներկայացրել էր ԱԺ–ին, սակայն խորհրդարանն այն մերժել էր 28 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
https://arm.sputniknews.ru/20211119/petq-e-nakh-parzel-ynddimutjunn-inchin-kam-um-e-dimadrum-danieljany-nvor-sharzhman-masin-35549050.html
https://arm.sputniknews.ru/20211117/hajastan-dashinqi-mi-khumb-patgamavvorner-gvortsughvel-en-sjuniq-dashinqi-hajtararutjuny-35454578.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1a/25508431_90:0:1510:1065_1920x0_80_0_0_5e590f56ec69e941ba68ce6a34ca467b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընդդիմություն, աժ (ազգային ժողով), սահման, նախագիծ, արտահերթ նիստ, դեմարկացիա, դելիմիտացիա
ընդդիմություն, աժ (ազգային ժողով), սահման, նախագիծ, արտահերթ նիստ, դեմարկացիա, դելիմիտացիա
Ընդդիմությունը սահմանների հարցով արտահերթ նիստ է հրավիրել. ի՞նչ կանի ՔՊ–ն
09:30 09.12.2021 (Թարմացված է: 09:51 09.12.2021) Նիստի անցկացման մասի որոշումն ու հայտարարության նախագիծն արդեն հրապարակված են ԱԺ պաշտոնական կայքում, սակայն արդեն լուրեր կան, որ իշխանությունը մտադիր է տապալել ընդդիմության նախաձեռնությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Նիստի օրակարգում մեկ հարց է` «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին», քննարկման տևողությունը` 3 ժամ։
Նիստի ավարտին նախատեսվում է ընդունել հայտարարություն, որով ՀՀ ԱԺ–ն կառավարությունից կպահանջի.
Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված` հայ ժողովրդի հավաքական կամքը:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջևսահմանագծման ևսահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում որպես անկախ սուբյեկտ ձևավորվելու օրինական փաստը:
Պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանը և սահմանների կահավորմանը, հստակեցնել ևկատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:
Հայտարարությամբ ՀՀ–ն նաև կոչ կանի միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:
Նիստի անցկացման մասի որոշումն ու հայտարարության նախագիծն արդեն հրապարակված են ԱԺ պաշտոնական կայքում, սակայն արդեն լուրեր կան, որ իշխանությունը մտադիր է տապալել ընդդիմության նախաձեռնությունը։
«Հրապարակ» թերթը գրում է, որ «հին սցենարով ՔՊ-ականները չեն ներկայանա, և նիստը քվորումի բացակայության պատճառով չի կայանա»:
Ի դեպ, նույն հայտարարությունը «Հայաստան» խմբակցությունն արդեն մեկ անգամ ներկայացրել էր ԱԺ–ին, սակայն խորհրդարանն այն մերժել էր 28 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: