00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սիսական» ջոկատի մարտիկները դատապարտում են Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումները

© Sputnik / Asatur YesayantsКомандир отряда "Сисакан" Ашот Минасян на митинге оппозиции на проспекте Баграмяна перед зданием Национального Собрания Армении (3 марта 2021). Еревaн
Командир отряда Сисакан Ашот Минасян на митинге оппозиции на проспекте Баграмяна перед зданием Национального Собрания Армении (3 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Բաժանորդագրվել
Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Սիսական» ջոկատի մարտիկները հայտարարությամբ են հանդես եկել նույն ջոկատի հրամանատար, գնդապետ, արցախյան 3 ազատամարտի մասնակից Աշոտ Մինասյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու վերաբերյալ։
Ջոկատի մարտիկները կոչ են արել ՀՀ իշխանություններին` դադարեցնել քրեական հետապնդումները հայրենիքի նվիրյալի նկատմամբ:
Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները
«Գործող իշխանություններն իրականացնում են ակնհայտ պարտվողական քաղաքականություն. թշնամուն են հանձնվում Սյունիքի՝ կենսական նշանակություն ունեցող հատվածներ, և «Սիսական» ջոկատն իր հրամանատարի ղեկավարությամբ այդ ազգադավ քաղաքականությանը խանգարող կառույցներից մեկն է»,– նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը։
Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Աշոտ Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։
Աշոտ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
«Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմի մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվել է
Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։
Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները: Մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չէր համարվել հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
Լրահոս
0