00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրա գերեզմանի մոտ գրեթե միշտ մարդաշատ է. Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը 47 տարեկան կդառնար

© Photo : Семейный архив ШакаряновՍերգեյ Շաքարյանն իր ընկերների հետ
Սերգեյ Շաքարյանն իր ընկերների հետ - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Սերգեյ Շաքարյանն իր ընկերների հետ
Բաժանորդագրվել
Արցախում զոհված գնդապետ Սերգեյ Շաքարյանի որդին պատմել է հայրենիքին անձնվիրաբար ծառայող հոր մասին։
Դեկտեմբերի 9-ին գնդապետ Սերգեյ Շաքարյանի տանը միշտ իրարանցում էր ու տոնական տրամադրություն։ Կինն ամուսնու ծննդյան օրը պատրաստություն էր տեսնում խոհանոցում` թխում էր, եփում նրա սիրած կերակրատեսակները, իսկ երեխաները մտածում էին նվերների մասին, թեև բոլորը գիտեին, որ ընտանիքի հայրը կարող էր մինչ ուշ երեկո մնալ զորամասում, երբեմն էլ նույնիսկ տուն չվերադառնալ։
Պատահում էր, որ նա ընդհանրապես մոռանում էր իր ծննդյան օրվա մասին, քանի որ միշտ ապրում էր աշխատանքով`հայրենիքին ծառայելով։
Արդեն երկրորդ տարին է` ընտանիքն ինքն է գնում նրան այցելության... բայց ոչ թե զորամաս, այլ «Եռաբլուր», որտեղ թաղված է հերոսը։
© Photo : Семейный архив ШакаряновՍերգեյ Շաքարյանը զավակների հետ
Полковник Сергей Шакарян с детьми - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Սերգեյ Շաքարյանը զավակների հետ
Գնդապետ Սերգեյ Շաքարյանը 30 տարի ծառայել է Արցախի ՊԲ–ում, 24 մեդալի արժանացել։ Բայց ամենակարևոր պարգևը «Արցախի հերոս» կոչումն էր, որը գնդապետին շնորհվեց հոկտեմբերի 4-ին` Արցախյան 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին։
Շաքարյանը չկարողացավ ստանալ պարգևը։ Այդ օրը, ինչպես և գրեթե ողջ պատերազմի ընթացքում, նա առաջնագծում էր` Վարանդայում (Ֆիզուլի)։ Թիկունքում նրան պաշտպանում էր ավագ որդին` Սլավան։
© Photo : Семейный архив ШакаряновՍերգեյ Շաքարյանը մարտական ընկերների հետ
Полковник Сергей Шакарян с боевыми товарищами - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Սերգեյ Շաքարյանը մարտական ընկերների հետ
Նրանք երբեք չեն խոսել դիրքերը թողնելու մասին. գնդապետը նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ ինչ–որ մեկը կարող էր բանակից ազատել որդուն, երբ երկրում պատերազմ էր, ու մարդիկ էին զոհվում։
«Առաջին օրերին նրա հետ կապ չկար։ Բայց մի օր նրանց հաճախականությունը բռնեցի և լսեցի հորս «պազիվնոյը», հասկացա, որ նրա հետ ամեն ինչ լավ է։ Պատերազմի ժամանակ մենք չենք հանդիպել։ Ուղիղ կապ չկար, բայց ես իմացա նրա վարորդի համարը, և մենք խոսում էինք նրա հեռախոսով։ Առաջին օրը հորս ձայնը քաշված էր, ու ես ոչինչ չէի հասկանում։ «Արցախի հերոսի» կոչման մասին ինքն անձամբ պատմեց ինձ, հետո արդեն բոլորն իմացան», – ասում է գնդապետի որդին` Սլավան։
© Photo : Семейный архив ШакаряновՍերգեյ Շաքարյանը որդու` Սլավայի հետ
Полковник Сергей Шакарян со  старшим сыном, Славой - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Սերգեյ Շաքարյանը որդու` Սլավայի հետ
Պատերազմի ժամանակ Շաքարյաններն ավելորդ քնքշությունների ժամանակ չունեին և հեռախոսով հաճախ չէին զրուցում։ Սակայն մահից մեկ օր առաջ գնդապետը զանգեց որդուն և խնդրեց զգույշ լինել ու միշտ ուժեղ մնալ։
Նա խոստացավ ավելի ուշ կրկին կապ հաստատել, բայց այդ զանգը որդին այլևս չստացավ։ Սերգեյ Շաքարյանը զոհվեց հոկտեմբերի 25-ին կյանքի 46-րդ տարում։ Տարօրինակ զուգադիպությամբ 1993 թվականի նույն օրը և նույն տարիքում մահացել էր նրա հայրը, որի պատվին էլ կոչել էին Շաքարյանների ավագ որդուն։
Հոր մահվան մասին Սլավան իմացավ նրա վարորդից մեկ ժամ անց, բայց բոթը ընտանիքին հայտնելու ուժ գտավ հաջորդ օրը։

«Հայրս պատանի էր, երբ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմաճակատ փախավ։ Հաշված րոպեների ընթացքում սովորեց կառավարել տանկն ու առաջնագիծ մեկնեց։ Ընդամենը 18 տարեկանում սպա դարձավ, հետո գերազանցությամբ ավարտեց Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Բանակում ծառայեց ամբողջ կյանքի ընթացքում, հազվադեպ էինք տեսնում նրան, բայց միշտ հպարտանում էինք նրանով», – պատմում է հերոսի որդին։

Շուրջ 30 տարվա ծառայության ընթացքում Շաքարյանն ընդամենը մի քանի անգամ է արձակուրդում եղել։ Վերջին արձակուրդը վերցրել էր 2020 թվականին, պատերազմից առաջ։
Սերգեյը երբեք այդքան երկար ժամանակ չէր անցկացրել նրանց հետ։ Սլավան ու Սևակն այսօր հաճախ են հիշում այդ օրերը, չէ՞ որ հայրը միշտ խիստ է եղել նրանց հետ, իսկ այդ շրջանում նրան բացահայտեցին բոլորովին այլ կողմից` որպես իմաստուն ընկեր։ Իսկ փոքրիկ Մանեի համար ոչինչ չփոխվեց. նա միշտ հոր ուրախությունն էր, և որքան էլ հայրը հոգնած լիներ, միշտ ջանում էր աշխատանքից հետո խաղալ դստեր հետ և ուրախացնել նրան։
© Photo : Семейный архив ШакаряновՍերգեյ Շաքարյանը դստեր` Մանեի հետ
Полковник Сергей Шакарян с любимой дочкой - Мане - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Սերգեյ Շաքարյանը դստեր` Մանեի հետ
«Նա երբեք մեզ չի պատժել. մեկ բառը բավական էր, որ հանդարտվեինք։ Հայրս միշտ ասում էր, որ ես նրա հանգիստ կողմի մարմնացումն եմ, Սևակը` էմոցիոնալ»։
Սերգեյը միշտ վշտանում էր կրտսեր որդու տաքարյունության պատճառով. այդպիսի բնավորությամբ ծառայելը հեշտ չէ։ Բայց այսօր նա պատվով ծառայում է` հոր հիշատակը չմթագնելով վատ արարքներով։

«Իսկ Մանեն, ինչպես եղել է մեր սիրելին, այնպես էլ շարունակում է մնալ, թեև առանց հայրիկի տխրում է», – խոստովանում է Սլավան։

Նա հիշում է, որ մանուկ ժամանակ եղբոր հետ երազում էին տանկիստ դառնալ, փորձում էին հոր հսկայական համազգեստը և հույս ունեին, որ մի օր սեփականը կհագնեն։ Կարելի ասել, նրանք Սերգեյին քաղաքացիական հագուստով չեն էլ տեսել, այդ պատճառով ամեն ինչում մշտապես փորձել են նրան հավասար լինել։
Բանը հասել է նրան, որ հայրը զինվորական համազգեստ է գնել նրանց համար։ Տղաները կանգնում էին տան դարպասների մոտ, պատվի առնում դիրքեր գնացող զինվորներին։ Բոլոր զինվորները գիտեին` ում տունն է դա, և նույնիսկ շատ տարիներ անց, Սլավային ու Սևակին հանդիպելիս, հիշում են, թե ինչպես էին նրանք ողջունում իրենց։
«Հայրս խիստ հրամանատար էր, բայց դա լավ է բանակի համար։ Պատերազմի ժամանակ ինքս գիտակցեցի` որքան կարևոր է պահպանել սառնասրտությունն ու անհրաժեշտ հմտություններ ունենալ։ Հաճախ եմ հանդիպում նրա ենթականերին և հորս մասին որևէ վատ բան դեռ չեմ լսել», – ասում է գնդապետի որդին։
© Photo : Семейный архив ШакаряновՍլավա և Սերգեյ Շաքարյանները
Слава и Севак Шакаряны - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Սլավա և Սերգեյ Շաքարյանները
Սլավան խոստովանում է, որ գրեթե ամեն օր, ցանկացած որոշում կայացնելիս, հիշում է հոր խնդրանքը` երբեք անունը գետնով չտալ և հպարտանալու առիթ դառնալ։
Թեև ընտանիքն ամեն բան կորցրել է` Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տունը, մեքենան և մի քանի սերունդների ընթացքում ձեռք բերածը, բայց ամենաարժեքավորը Սլավան համարում է մարդկային կյանքն ու հպարտության զգացումը, երբ նրան ասում են, որ իր հոր գերեզմանի մոտ գրեթե միշտ մարդաշատ է։
Պարոնայք սպաներ. Սերգեյ Շաքարյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2020
Թշնամու հետ կարող եմ խոսել միայն զենքով. Արցախի հերոս Շաքարյան
«Կամանդիրը բոլորին ուղարկում է սնարյադների տակ...»․ 19-ամյա Մհերի մարմինը 8 ամիս անց գտան
Լրահոս
0