https://arm.sputniknews.ru/20211209/hh-nakhagahy-katari-emiri-het-handipmany-qnnarkel-e-arhestakan-intelektin-verabervogh-harcer--36231159.html
ՀՀ նախագահը Կատարի էմիրի հետ հանդիպմանը քննարկել է արհեստական ինտելեկտին վերաբերող հարցեր
ՀՀ նախագահը Կատարի էմիրի հետ հանդիպմանը քննարկել է արհեստական ինտելեկտին վերաբերող հարցեր
Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Կատար մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։ 09.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-09T15:38+0400
2021-12-09T15:38+0400
2021-12-09T15:44+0400
կատար
արմեն սարգսյան
նախագահ
արհեստական բանականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/09/36229251_0:53:1500:897_1920x0_80_0_0_fcc9c3748ac7e2f647cd101d3f9aa3c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահն ընդգծել է, որ Կատարը կարող է կարևոր գործընկեր լինել Հայաստանի համար։ «Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների առաջատար երկիր: Այդ շրջանակում նա անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման՝ երկուստեք պատրաստակամությունը: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի իրավիճակի, առկա մարտահրավերներին, մասնավորապես, մարդասիրական խնդիրների վերաբերյալ: Զրուցակիցները նշել են, որ երկու երկրները կարող են առաջ մղել իրենց հարաբերությունները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական նորարարության, ֆինանսաբանկային, զբոսաշրջության, կլիմայական փոփոխությունների ոլորտներում։ «Մեզ համար ողջունելի կլինի Կատարի ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հանդեպ, պատրաստ ենք աջակցել պոտենցիալ ներդրողներին: Արհեստական բանականությունը, գիտությունը, ֆինանսաբանկային համակարգը, կրթությունն ու մշակույթն այն ոլորտներն են, որտեղ մեր համագործակցությունը կարող է ավելի խորանալ»,– ասել է Սարգսյանը` խոսելով Հայաստանի ներդրումային մեծ հնարավորությունների մասին: Նախագահը նաև ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում Ծոցի երկրների հետ համագործակցության խորացմամբ։Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Կատար մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/09/36229251_118:0:1383:949_1920x0_80_0_0_79ea884486d182b771064bd15475e73c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կատար, արմեն սարգսյան, նախագահ, արհեստական բանականություն
կատար, արմեն սարգսյան, նախագահ, արհեստական բանականություն
ՀՀ նախագահը Կատարի էմիրի հետ հանդիպմանը քննարկել է արհեստական ինտելեկտին վերաբերող հարցեր
15:38 09.12.2021 (Թարմացված է: 15:44 09.12.2021) Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Կատար մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահն ընդգծել է, որ Կատարը կարող է կարևոր գործընկեր լինել Հայաստանի համար։ «Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների առաջատար երկիր: Այդ շրջանակում նա անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման՝ երկուստեք պատրաստակամությունը: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի իրավիճակի, առկա մարտահրավերներին, մասնավորապես, մարդասիրական խնդիրների վերաբերյալ:
Զրուցակիցները նշել են, որ երկու երկրները կարող են առաջ մղել իրենց հարաբերությունները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական նորարարության, ֆինանսաբանկային, զբոսաշրջության, կլիմայական փոփոխությունների ոլորտներում։
«Մեզ համար ողջունելի կլինի Կատարի ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հանդեպ, պատրաստ ենք աջակցել պոտենցիալ ներդրողներին: Արհեստական բանականությունը, գիտությունը, ֆինանսաբանկային համակարգը, կրթությունն ու մշակույթն այն ոլորտներն են, որտեղ մեր համագործակցությունը կարող է ավելի խորանալ»,– ասել է Սարգսյանը` խոսելով Հայաստանի ներդրումային մեծ հնարավորությունների մասին:
Նախագահը նաև ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում Ծոցի երկրների հետ համագործակցության խորացմամբ։
Արմեն Սարգսյանի
աշխատանքային այցը Կատար մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։